Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 30 » Սուրբ Սարգիս մատուռ
23:04
Սուրբ Սարգիս մատուռ
Սուրբ Սարգիս մատուռ
 
 Գտնվում է Ոսկեպարից դեպի հյուսիս՝ մոտ 4 կմ հեռավորության վրա, <<Խաչի դոշ>> կոչվող հանդամասում: Մատուռից պահպանվել  է ընդամենը հյուսիսային խորանը, որը մատուռի ավերվելուց հետո նորոգվել է, պատերի մեջ ավելացվել են մատուռի պահպանված խաչքարերից:  Մատուռը գտնվում է բլրի տափարակ լանջին՝   փոսորակի մեջ: Ուշադիր զննելու դեպքում պարզ երևում է, որ մատուռը ի սկզբանե եղել է  քառաթև շինությաւն, որը հավանաբար ունեցե լէ  նաև գմբեթ:
Սակայն, անհայտ պատճառներով  ավերվելուց  հետո, մասնակիորեն  նորոգվել  է  մատուռի  միայն հյուսիսային թևը և
այն ստացել է  ներկայիս  տեսքը: Մատուռի  պատերը  շարված  են 
տեղական  անմշակ  քարից, սակայն շարվածքի մեջ օգտագործված են նաը սրբատաշ դեկորներ:Կառույցի մասին ժամանակագրական տվյալներ չկան, սակայն պատերի մեջ տեղադրված խաչքարերը պատկանում են 12-14դ.դ., ուստի,  կարելի է ենթադրել, որ  մատուռը ևս պատկանում է նույն
ժամանակաշրջանին:
  Ճարտարապետական առումով մատուռը գուցե և մեծ արժեք չունի,  սակայն  Ոսկեպար գյուղի պատմության առումով այն  հաստատապես արժեքավոր  է:   Ոսկեպարի   հովտում   շատ  կան  նման կառույցներ և նրանցից յուրաքանչյուրը  վերաբերվում է  գյուղի  պատմության  մի ժամանակահատվածի: Իսկ  նրանց տեղադրությունն ու  ժամանակագրությունը օգնում են մեզ վերծանել  գյուղի պատմության  ևս մի սպիտակ էջ: Գյուղի  բնակչության  համար անչափ մեծ է մատուռի հոգևոր նշանակությունը և բոլոր ժամանակներում էլ այն եղել ու մնում է գյուղի սիրված ուխտատեղիներից մեկը: 
                                                                                                                        Հ.Ալավերդյան
Դիտումներ: 1306 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Սուրբ Սարգիս, մատուռ | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar