Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 5 6 7 8 »
 Օրերս մարդաշատ էր Ոսկեպարի դպրոցի բակը։ Հյուրերի, համագյուղացիների, դպրոցի կոլեկտիվի ու ծնողների ներկայությամբ դպրոցի աշակերտները հանդիսավոր տողանի էին կանգնել դպրոցի և համայնքի համար մի շատ կարևոր ու խորհրդսանշական իրադարձության կապակցությամբ։ Իրադարձություն, որն իր էությամբ դաստիարակչական բնույթ ուներ մատաղ սերնդի համար և երախտագիտության դրսևորման իմաստ բոլոր ներկաների համար։                              
Просмотров: 1103 | Добавил: Har65 | Дата: 21.11.2014 | Комментарии (0)

 Մայրամուտին արևի վերջին շողերը հրդեհել են երկինքն ու երկիրը։ Աննման տեսարան է։ Ամեն օր չէ, որ բնությունը նման հրաշալի պատկերներ է նկարում սովորական մահկանացուներիս համար։ Եվ մեզ մնում է նման դեպքերում առիթը բաց չթողնել և հիանալ բնության հրաշքներով․․․  Մեր նախնիները ևս երևի դարեր շարունակ հիացել են նման տեսարաններով, որովհետև մեզնից պակաս ռոմանտիկ չեն եղել, սակայն նրանք կարողացել են նաև բնության նման երևույթներից գործնական օգուտ քաղել։ Մենք էլ նրանցից սովորելով՝ նման դեպքերում գիտենք, որ վաղը պայծառ, արևոտ օր է լինելու։ 

  Բայց այսօր դա արդեն քիչ է թվում, այսօր արդեն մեզ պետք է նաև կարողանալ գուշակել՝ իսկ արշալույսը խաղա՞ղ կլինի։ &n ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 982 | Добавил: Har65 | Дата: 28.10.2014 | Комментарии (0)

Մերի Քալանթարյան
 
 Հենց այս կածանները տրորելու արդյունքում են բացահայտվել շուրջ 30` մինչև այժմ անհայտ հուշարձաններ: Լոռու մարզի Ջիլիզա գյուղի տարածքում 10, իսկ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում 20 հուշարձան են հայտնաբերել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի անդամները: Սրանց մեծ մասի գոյության մասին տեղյակ չեն եղել անգամ Մշակույթի նախարարությու ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 670 | Добавил: Har65 | Дата: 15.09.2014 | Комментарии (0)

Իրավիճակը մնում է  լարված

 Շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը ավելի է սրվում։։ Բերքաբեր - Կոթի - Ոսկեպար հատվածում գրեթե ոչ մի օր առանց կրակոցների չի անցնում։ Իրավիճակն առանձնապես սրվեց օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը շամը 01․00-ի սահմաններում։ Ողջ գիշեր և առավոտյան հակառակորդը մեր սահմանային դիրքերն ու բնակավայրերը գնդակոծում էր հրազենային տարատեսակ զենքերից։ Գիշերվա ժամը 3,00-ի սահմանններում Կոթիիում խոշոր տրամաչափի գնդացրի կրակից   հրկիզվեց  բնակիչներից մեկի խոտի դեզը։ ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 853 | Добавил: Har65 | Дата: 10.08.2014 | Комментарии (0)

Նորից նույն կկուն

 Օգոստոսի 7- ի ուշ երեկոյան՝ ժամը 22,45 -ի սահմաններում ազերական բախտախնդիրները նորից փորձում էին սրել իրավիճակը շփման գծի Ոսկեպարի հատվածում։ Այս անգամ հակառակորդը նշանառության տակ էր առել մայրուղու Ոսկեպար - Բաղանիս հատվածի Ոսկեպարի ս, Աստվածածին եկեղեցու ոլորանը, մասամբ՝ նաև բնակավայրը։

 Դրան ի պատասխան մեր դիրքապահները ստիպված էին դիմել համարժեք գործողությունների։ Մեկ ժամից ավելի տևած փոխհրաձգությունից հետո մազոխիստական տրամաբանությամբ գործող հակառ ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 760 | Добавил: Har65 | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

 Գյուղի պատմությունից:
 Ոսկեպար գյուղը Հայաստանի հնագույն գյուղերից  մեկն է: Ստեղծվել է 5 - րդ - 6 - րդ դարում: Սուրբ Աստվածածին (6-ից 7-րդ դ.դ.) եկեղեցին դեռ կանգնած է համայնքի տարածքում:Գյուղը և եկեղեցին հիմնվել են գրեթե նույն ժամանակահատվածում: Գյուղը գտնվում է Իջեւան -  Նոյեմբերյան. տանող ճանապարհի ձախ կողմում՝ Ոսկեպար գետի աջ ափին:
Категория: Մեր գյուղի ավանդույթները | Просмотров: 670 | Добавил: Har65 | Дата: 06.08.2014 | Комментарии (0)

Նոր ագրեսիա

 Մեկ -երկու օր տևած հարաբերական անդորրը նորից խախտվեց օգոստոսի 5-ի երեկոյան ժամը 23-ի սահմաններում։ Հակառակորդը սկսեց մեր բնակավայրերի վրա՝ Կոթի - Ոսկեպար հատվածում, ինչպես նաև Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի ուղղությամբ  կրակ վարել խոշոր տրամաչափի գնդացիրներից  ու ավտոմատներից։ Կոթի գյուղի թաղամասերից մեկը բնակիչների վկայությամբ գնդակոծվում էր ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 837 | Добавил: Har65 | Дата: 06.08.2014 | Комментарии (0)

Ազերական հերթական ագրեսիան

 Հայ-ազերական շփման գծի Ոսկեվան- Ոսկեպար հատվածի բնակչությունը օգօստոսի 2-ի լուսաբացը դիմավորեց հրետանային որոտների ներքո։ Հակառակորդը առավոտյան ժամը 6-ից ազերական Ղուշչի Այրում գյուղի բարձունքից ականանետային կրակ էր տեղում Ոսկեվանի դիրքերի ուղղությամբ։ Մոտ 15 րոպե տևած հրետակոծությունից հետո որոտներն ուղեկցվում էին ավտոմատային և գնդացրային կրակահերթերով։ Գրեթե մեկ ժամ տևած ազերական ագրեսիան դադարեցվեց մեր դիրքերից կիրառված պատասխան կրակից հետո։ Արկեր են պայթել Ոսկևան և Բաղանիս գյուղերի մատույցներում։ Երջանիկ պատահականությամբ մարդկային վնասներ չկան։ < ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 702 | Добавил: Har65 | Дата: 02.08.2014 | Комментарии (0)

Եվս մեկ անհանգիստ գիշեր սահմանի վրա

   Վերջին օրերին հայ-ազերական սահմանի վրա նկատված լարվածությունն օրըստօրե ավելի է մեծանում։ Ստեպ-ստեպ սահմանային բնակավայրերի վրա արձակվող կրակահերթերը հուլիսի 31-ի երեկոյան արդեն համատարած բնույթ ստացան։ Գնդակոծվում էին Տավուշի մարզի գրեթե բոլոր սահմանամերձ բնակավայրերը։ Նոյեմբերյանի և նրա հարակից տարածքներում ավտոմատներից և խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվում էին Բերդավան, Բարեկամավան, Ոսկեպար և Բերքաբեր գյուղերը։ Գնդակոծությունն առանձնապես ակտիվ էր Բերքաբերի ուղղությամբ, որտեղից լսվում էին նա ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 723 | Добавил: Har65 | Дата: 01.08.2014 | Комментарии (0)

Ճամփորդական ու ոչ ճամփորդական խոհեր
 
<<Պայթած>> ականջով մարդը
 
   Գործով Երևան պետք է գնայի։ Գյուղի մոտ մի դատարկ տաքսի հանդիպեց։ Ուղևոր էր բերել շրջկենտրոն, հիմի էլ՝ դատարկ հետ էր գնում, ես էլ դարձա նրա միակ ուղևորը․․․ Զրուցելու ցանկություն չունեի։ Դե՝ ճանապարհային այդ խոսակցությունները վարորդների հետ միշտ չէ, որ քո ուզած հունով են գնում։ Էլ չեմ ասում՝ մեկ -մեկ էլ   փոշմանում ես անծանոթ մարդու հետ զրույց ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 857 | Добавил: Har65 | Дата: 12.07.2014 | Комментарии (1)