Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 5 6 7 8 »

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

 

  << ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ>> ․ Այս խորագիրն էր կրում Հայոց Մեծ եղեռնին նվիրված միջոցառումը Ոսկեպարի միջնակարգ դպրոցում։ Միջոցառումն սկսվեց Հայոց  ածխարհի չքնաղ լուսաբացի պատկերով։ Այնուհետև  մեր տեսադաշտում հայտնվում է հայ մայրիկի լուսեղեն կերպարը՝ մանկիկը գրկին, և առավոտ լուսոյի ներդաշնակությամբ  սկսվում է մի գեղեցիկ մենախոսություն։ Արևագալը ի՞նչ խորհուրդ ունի, ավետու՞մ է, թե՝ գուժում ապակե,- մտորում է նա և աղաչում աստծուն, որ եթե չար բան պիտի կատարվի, ապա իր զոհողությամբ փակվի  ամեն ինչ։  Այնուհետև սկսվում է մայրիկ փիլիսոփայական խոհը բարու և չարի հավերժական պայքարի մասին և ցավով է նշում, որ մարդու երազանքը  կիրականանար, եթե մարդը ապրեցնելու համար մարդուն օգտագործեր նույնքան խելք, որքան գործածել է սպանելու  համար մարդուն։  ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 757 | Добавил: Nike2 | Дата: 28.04.2014 | Комментарии (0)

Խնամախոսի քար

 Գյուղի դեմ-դիմաց, նախկին սովխոզի ֆերմաների մոտ, ճամփեզրին մի մեծ սալաքար կար, այքան մեծ, որ մի քանի հոգի հանգիստ կարող էին նստել նրա վրա։ Ու այդպես էլ կար՝ անցնող - դարձողը, ճամփից հոգնած նստում էին այդ քարին, փոքր ինչ շունչ առնում ու շարունակում իրենց ճամփան․․․ Քարն իր համար սովորական քար էր, այդտեղ եղել էր՝ այդտեղ էլ կար։  Բայց անունն էր անսովոր՝ Խնամխոսի /Խնամախոսի/ քար․․․ Մոտակայքում ոչ տուն կար և ոչ էլ բնակելի շինություն, բայց քարը միշտ եղել էր ու կար և հատուկ անուն ուներ։ Անունն էլ այքան հին, որ ոչ-ոք չգիտեր, թե ով կամ երբ էր անվանակոչել։ 
Категория: Մեր գյուղի ավանդույթները | Просмотров: 1122 | Добавил: Har65 | Дата: 06.01.2014 | Комментарии (1)

Միջնադարյան կամուրջներ

Անցի ձորի կամուրջը

Գտնվում է ,,Անցի ձոր,, կոչվող  տարածքում՝  Կոռաբերդից 
իջնող առվակի վրա, 
Ոսկեպար գետի ձախ ափին մոտ։ Փոքր-
ինչ  հեռվից  դիտելիս  չես էլ  կարող  ենթա
դրել,  թե  այնտեղ 
միջնադարյան կամուրջ է թաքնված։ Խորհրդային տարիներին՝
մինչև  ներկայիս  ճանապարհի  կառուցումը նրա վրայով նույ-
Просмотров: 927 | Добавил: Har65 | Дата: 20.11.2013 | Комментарии (0)

Մամուլի լրաքաղ

Սուտն էլ պետք է  չափավոր լինի

 Այն, որ ազերական մամուլը պարբերաբար ստահոդ լուրեր է տարածում  հայկական կողմից իբր թե հրադադարի խախտման դեպքերի մասին, իհարկե, նորություն չէ ոչ մեկիս համար։ Հիմնականում չլեսելու ենք տալիս, մեկ-մեկ էլ կարդալով՝ չտեսնելու ենք տալիս․․․ Դե՝ գրում են, թող գրեն, մեկ է, հավատացողն ո՞վ է։ Բայց, ինչպես ասում են, սուտն էլ պետք է մի քիչ չափավոր լինի։ Պարզվում է՝ ապրելով Ոսկեպարում, ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 742 | Добавил: Har65 | Дата: 07.11.2013 | Комментарии (0)

Ձոն Ոսկեպար գետին 
/երգ/ 

 

Երբ բարուրի մեջ տաքուկ փաթաթած 
Մայրս ինձ անուշ օրոր է ասել, 
Մորս ձայնի մեջ քաղցր ու հարազատ 
Ոսկեպար գետիս կարկաչն եմ լսել։ ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 824 | Добавил: Nike2 | Дата: 05.11.2013 | Комментарии (0)

Մամուլի լրաքաղ
Ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում
 
... Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ոսկեպար համայնքը, ուր նա մասնակցել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ կառուցված համայնքի երկհարկանի կենտրոնի բացմանը: Դիմելով համայնքի բնակիչներին Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք ապրում եք այնպիսի մի տարածքում, որտեղ առկա է ամենօրյա վտանգ և մեր բանակի հետ միասին առաջին ճակատում եք: Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 680 | Добавил: Har65 | Дата: 27.10.2013 | Комментарии (0)

Премьер-министр Армении: Святое дело защиты границ осуществим вместе

 

 Святое дело защиты границ будем осуществлять вместе. Об этом заявил премьер-министр Армении Тигран Саркисян в приграничной деревне Воскепар во время рабочего визита в Тавушскую область.

 Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе правительства, премьер-министр принял участие в открытии двухэтажного сельского центра, созданного при поддержке Фонда социальных инвестиций Армении.

  ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 724 | Добавил: Har65 | Дата: 27.10.2013 | Комментарии (0)

Ոսկեպարի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
/Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից/

 Այս հոդվածը ներկայացնում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 14 հուշարձան (14 միավոր)։
 

  հուշարձան          կառուցված            վայր, հասցե                                  ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 844 | Добавил: Har65 | Дата: 25.10.2013 | Комментарии (0)

Երկար սպասված նվեր՝ Ոսկեպարի մանուկներին


Վերջերս մեծ տոն էր Ոսկեպարի դպրոցում: 
Դպրոցի ողջ կոլեկտիվի, համայնքապետարանիի 
անդամների, ծնողների ներկայությամբ  մանուկ-
ների առաջ  իր դռները բացեց նախակրթարանը 
և ոսկեպարցի մանուկները տասնամյակների ընդ-
միջումից հետո վերջապես վերստացան նախա-
դպրոցական կրթություն ստանալու իրենց 
իրավունքը...
 Արդեն երկու տասնամյակից ավելի սահմա-
նամերձ Ոսկեպարի մանուկները զրկված էին 
նախադպրոցական կրթություն ստանալու 
հնարավորությունից: ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 1047 | Добавил: Har65 | Дата: 20.10.2013 | Комментарии (0)

Հայուհի...
 
                                       
 
 Երբ արտասանում եմ այս հրաշալի բառը, աչքերիս աոջև իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ հառնում է Հակոբ Հովնաթանյանի «Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը: Այս հայուհու դիմանկարը հիրավի համարվում է հայկական դիմանկարչության գլուխգործոցը: Տաղանդավոր նկարչի վրձնին պատկանող այս կտավը ամենայն համոզմամբ կարող ենք անվանել ,«հայկական Ջոկոնդա,,:
 Չմոռանանք, որ մենք էլ ունենք մեր Ջոկոնդան, և այն ստեղծվել է Հովնաթանյանի անմահ վրնեով», մի աոիթով այսպես է ասել Մարտիրոս Սարյանը:
Այդպես գնահատեցին Հովնաթանյանի անմահ արվեստը նաև ֆրանսիացիները, երբ 1970թ, Փարիզում ցուցադրվում էր հայկական արվեստը: Թե ում համարեցին «հայկական ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 1981 | Добавил: Har65 | Дата: 09.10.2013 | Комментарии (0)