Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 4 5 6 7 8 »

Լույս է տեսել

Ոսկեպարի պատմական հուշարձանները
 
         Վերջապես մեր  սեղանին է մի գիրք, որին երկար  են  սպասել ոսկեպարցիները։ Դա Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ   ստեղծված  մի պատկերազարդ գիրք է՝ Ոսկեպարի պատմական  հուշարձանների տըպավորիչ  պատկերներով։      Շատ   ոսկեպարցիներ  են  փորձել  իրականացնել  մի  այդպիսի մտահղացում, բայց միշտ որոշ  հանգամանքներ խանգարել են  իրագործել այն։   Արդեն իսկ  կար մտավախություն,որ այս հրաշալի կառույցների մնացորդները կմնան անհայտ  և հայ մտքի ու հանճարի այս պատառիկները  հասու չեն լինի արվեստասեր հայ հասարակությանը։
 
                       
 
 
Просмотров: 1570 | Добавил: Nike2 | Дата: 17.09.2013 | Комментарии (0)

Միջնադարյան կամուրջներ

 Անանուն կամուրջ գետի միջին հոսանքում, ավտոպարկի մոտ:

 Ոսկեպար  գետի  ողջ երկայնքով՝ միջնադարյան    Բերդագյուղից 
/Ղալա-քյանդ/ մինչև Ս.Աստվածածին  եկեղեին, ինչպես նաև դեպի 
Կիրանցի ձոր և հարակից այլ  տարացքներ այսօր էլ հանդիպում են 
բազմաթիվ  կամուրջների  ավերակներ, որոնցից  շատերը քարե կա-
մարով գետի երկու ափերը կապել են  միմյանց, անցանելի են դարձ-
րել ձորերն ու կիրճերը: Ոսկեպարի հովտում  միջնադարում գործել է 
ճանապարհների  ու կամուրջների մի կուռ համակարգ,որը խոսում է 
հովտի խիտ բնակեցման և կառավարման   կազմակերպված համա-
կարգի առկայության   մասին տվյալ   ժամանակաշրջանում: Դրանց  
մնացորդները հասել են մինչև մեր օրերը, իսկ կամուրջներից մի քա-
նիսը ամբողջական վիճակում են և այսօր էլ օգտագործվում են բնակ-
չության կողմից:
Просмотров: 871 | Добавил: Har65 | Дата: 18.07.2013 | Комментарии (0)

Կորուսյալ արժեքներ

Գավառզին
  Գավառզին՝ այս անունը գուցե շատերին ոչինչ չի ասում, սակայն, ով գոնե մի անգամ տեսել է այն  կամ լսել է այդ առեղծվածային լեռան մասին, կհասկանա, թե ինչ արժեք ենք մենք թողել թշնամու ճիրաններում: Իսկ այսօր ստիպված միայն հեռվից կարող ենք հիանալ նրա վեհությամբ: Չնայած՝ նա այնքան մոտ է մեզ, բայց նաև անհասանելի... ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 1504 | Добавил: Har65 | Дата: 15.07.2013 | Комментарии (0)

 ԺԲ. ՆՈՐ-ԿՈՒՆԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Նոր-Պիպիսի արևմտեան կողմում այն սեռի վերայ, որ ընկած է Ոսկե- պար վտակի և Կունէն առուակի մէջ. բնակիչք գաղթած Երևանի Նորք և Կողթ կամ Շամշատին գաւառի Կռզեն գիւղերից. հողն կիսով չափ արքունի. տեղական բերքերն նոյն, օդն կլման և ջուրն ոչ այնքան գովելի՛, երկար կեանք 60––70 տարի, եկեղեցին սուրբ Երրորդութիւն, քահանան գալիս է Ոսկեպար գիւղից:

            Ծուխ 34, ար. 185, իգ. 156.

... Կարդալ լրիվ>>

Просмотров: 12 | Добавил: Har65 | Дата: 14.07.2013

Հրդեհ սահմանի վրա

   Օրերս հայ-ազերական սահմանի վրա, Ոսկեպարի հարակից տարածքում, մեծածավալ հրդեհ էր բռնկվել: Ադրբեջանական պահակակետերի մոտից ծագած կրակը իր բոցերի մեջ էր առել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող ողջ սահմանային գոտին: Երկու օր շարունակ կրակը լափում էր ամեն ինչ, որը ստեպ-ստեպ ուղեկցվում էր ականների պայթյուններով: 
Просмотров: 738 | Добавил: Har65 | Дата: 14.07.2013 | Комментарии (1)

Խաղաղ երկինք երեխաներին

 Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի մեկին Ոսկեպարի միջնակարգ դպրոցի բակում ուրախ աղմուկ էր տիրում:

 
Գյուղի նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի երեխաները հավաքվել էին խմբովի նշելու իրենց տոնը: Մանկական առույգ տրամադրությունը միահյուսվել էր երաժշտության ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 739 | Добавил: Har65 | Дата: 06.06.2013 | Комментарии (0)

Վերջին զանգի ղողանջները

 Օրերս Ոսկեպարի միջնակարգ դպրոցում տոն էր՝ մեծ հանդիսություն: Գյուղի ողջ հասարակությունը հավաքվել էր դպրոցի դահլիճում բարի երթ մաղթելու դպրոցի շրջանավարտներին դեպի ՄԵԾ ԿՅԱՆՔ: Հերթական անգամ Ոսկեպարում հնչեց դպրոցական Վերջին զանգը և ներկաների սրտերը պարուրեց հուզումնալից բերկրանքով: 

Просмотров: 1100 | Добавил: Har65 | Дата: 30.05.2013 | Комментарии (0)

Հերթական աղմուկը ոչնչից
 
 Կիրակի առավոտյան՝ ժամը 10-ից 11-ի սահմաններում Ոսկեպարի մոտակայքով ուղղաթիռ անցավ: Կարելի է ասել՝ սահմանին մի քիչ մոտիկ անցավ: Ուղղաթիռը երևի արդեն Ոսկևան գյուղի տարածքում էր, երբ հակառակորդի դիրքերից հատուկենտ կրակոցներ լսվեցին... Ուղղաթիռ էր՝ իր համար թռավ- գնաց: Ճիշտ է՝ մեզ համար արդեն մի քիչ անսովոր երևույթ, իսկ հետո մեզ համար սովորական դարձած հատուկենտ կրակոցներ սահմանի վրա, որոնց արդեն քչերն են ուշադրություն դարձնում...
 Իսկ երեկոյան արդեն ամբողջ հանրապետությունով մեկ սենսացիոն լուր էր պտտվում՝ նախարարի ուղղաթիռի վրա կրակոցներ են արձակել: Եվ իբր՝ դա Ոսկեպար գյուղի բնակիչ ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 737 | Добавил: Har65 | Дата: 21.05.2013 | Комментарии (0)

Հաղրանակի և հիշատակի օրվան նվիրված միջոցառում


Просмотров: 686 | Добавил: Har65 | Дата: 09.05.2013 | Комментарии (2)

Գեղեցիկ ավանդույթ

 Ոսկեպարի միջնակարգ դպրոցում վերջին տարիներին մի գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝  զանգերի հանձնման  արարողություն: Այդ օրը դպրոցի տասնմեկերորդ դասարանանի աշակերտները խորհրդանշական զանգեր են հանձնում իրենց ավագ ընկերներին՝ տվյալ տարվա շրջանավարտներին:


Просмотров: 769 | Добавил: Har65 | Дата: 08.05.2013 | Комментарии (1)