Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 12 » Այսօր <<լավ տղան>> Չինարի, Ոսկեպարի և մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչներն են
01:22
Այսօր <<լավ տղան>> Չինարի, Ոսկեպարի և մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչներն են
 <<Մենք աններելի սահման ենք գծում ոչ թե մեր ու հակառակորդի, այլ՝ ինքներս մեր մեջ>> 

  ...Սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է ամեն պահի զգա, որ ինքը մենակ չէ,իր ետևում Հայաստանի Հանրապետությունն է, ողջ հայ ժողովուրդը: Սա այսօր ամենակարևոր Խնդիրն է,որ մենք պետք է լուծենք: Չի կարող փոքր Հայաստանում լինել երկու զուգահեռ կյանք՝ խաղաղ, զվարթ  Երևան ու գնդակոծության տակ գտնվող սահմանային բնակավայրեր և սահմանը պահող հայ զինվորներ: Այսոր մենք մենակ ենք թողնում թե խաղաղ բնակչությանը, թե զինվորին: 
   Աստված չանի, վաղը լարվածությունը մեծանա ու հակամարտության ծավալները մեծանան, մենք խեղված արժեհամակարգով դժվար լուծումների առաջ ենք կանգնելու: Այսօր <<լավ տղան>> եթերից անվերջ խոսող կեղծ հայրենասերները չեն, Երևանի փողոցներում ֆռֆռացող տղերքը չեն: Այսօր <<լավ տղան>> Չինարի, Ոսկեպարի և մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, որոնք շարունակում են իրենց կյանքը թշնամու գնդակների տակ...
                                                                                                                                                                                    Վահան Հովհաննիսյան
                                                                                                                                                      Հատված Zham.am-ին  տրված հարցազրույցից   
Դիտումներ: 730 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Չինարի, Ոսկեպարի, և մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչ, Այսօր լավ տղան | - Վարկանիշ -: 5.0/38
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0