Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » Ֆայլեր » Ոսկեպարի պատմական հուշարձանները » Ոսկեպարի պատմական հուշարջանները |
Միջնադարյան կամուրջներ
18.07.2013, 01:02 | |
Միջնադարյան կամուրջներ Ոսկեպար գետի ողջ երկայնքով՝ միջնադարյան Բերդագյուղից /Ղայա-քյանդ/ մինչև Ս.Աստվածածին եկեղեին, ինչպես նաև դեպի Կիրանցի ձոր և հարակից այլ տարացքներ այսօր էլ հանդիպում են բազմաթիվ կամուրջների ավերակներ, որոնցից շատերը քարե կամարով գետի երկու ափերը կապել են միմյանց, անցանելի են դարձրել ձորերն ու կիրճերը: Ոսկեպարի հովտում միջնադարում գործել է ճանապարհների ու կամուրջների մի կուռ համակարգ,որը խոսում է հովտի խիտ բնակեցման և կառավարման կազմակերպված համակարգի առկայության մասին տվյալ ժամանակաշրջանում: Դրանց մնացորդները հասել են մինչև մեր օրերը, իսկ կամուրջներից մի քանիսը ամբողջական վիճակում են և այսօր էլ օգտագործվում են բնակչության կողմից: Անանուն կամուրջ գետի միջին հոսանքում, ավտոպարկի մոտ: Կամուրջներն ու ճանապարհները նույնիսկ ամենադժվարանցանելի տեղանքներում ունեցել են մոտ 2.5 մետր լայնություն, որը բավարար էր սայլերի ու կառքերի անցնելու համար:Այսօր էլ որոշ տեղերում պահպանվում են միջնադարյան ճանապարհի հատվածներ, որ ձեռքով փորված են լեռնալանջերին, գետի ափերին նկատելի են ճանապարհների հենապատերի հետքերը... | |
Դիտումներ: 1094 | Բեռնումներ: 0 | |