Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

 Ոսկեպար անունով կայք համացանցում էլի կա, սակայն ծանոթանալով բովանդակության հետ՝ իմ սպասելիքները չարդարացան: Որովհետև մեր բնակավայրի մասին շատ քիչ ինֆորմացիա էր պարունակում... 
Գուցե նաև դա էր պատճառը,որ որոշեցի ստեղծել սույն կայքը: Այս գործին կարող են մասնակցել մեր բոլոր հայրենակիցները՝ նյութեր տեղակայելով կայքում: Նախաձեռնությունը չնայած իմն է՝ բայց կցանկանայի, որ կայքը լիներ բոլոր ոսկեպարցիներինը: