Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » Մեր գյուղի ավանդույթները
 Գյուղի պատմությունից:
 Ոսկեպար գյուղը Հայաստանի հնագույն գյուղերից  մեկն է: Ստեղծվել է 5 - րդ - 6 - րդ դարում: Սուրբ Աստվածածին (6-ից 7-րդ դ.դ.) եկեղեցին դեռ կանգնած է համայնքի տարածքում:Գյուղը և եկեղեցին հիմնվել են գրեթե նույն ժամանակահատվածում: Գյուղը գտնվում է Իջեւան -  Նոյեմբերյան. տանող ճանապարհի ձախ կողմում՝ Ոսկեպար գետի աջ ափին:
Категория: Մեր գյուղի ավանդույթները | Просмотров: 720 | Добавил: Har65 | Дата: 06.08.2014 | Комментарии (0)

Խնամախոսի քար

 Գյուղի դեմ-դիմաց, նախկին սովխոզի ֆերմաների մոտ, ճամփեզրին մի մեծ սալաքար կար, այքան մեծ, որ մի քանի հոգի հանգիստ կարող էին նստել նրա վրա։ Ու այդպես էլ կար՝ անցնող - դարձողը, ճամփից հոգնած նստում էին այդ քարին, փոքր ինչ շունչ առնում ու շարունակում իրենց ճամփան․․․ Քարն իր համար սովորական քար էր, այդտեղ եղել էր՝ այդտեղ էլ կար։  Բայց անունն էր անսովոր՝ Խնամխոսի /Խնամախոսի/ քար․․․ Մոտակայքում ոչ տուն կար և ոչ էլ բնակելի շինություն, բայց քարը միշտ եղել էր ու կար և հատուկ անուն ուներ։ Անունն էլ այքան հին, որ ոչ-ոք չգիտեր, թե ով կամ երբ էր անվանակոչել։ 
Категория: Մեր գյուղի ավանդույթները | Просмотров: 1180 | Добавил: Har65 | Дата: 06.01.2014 | Комментарии (1)

Մեր գյուղի ավանդույթները

 

 

 

 Ոսկեպարն իր հարևան բնակավայրերից շատ հատկանիշներով է առանձնանում՝ սովորույթներով, ավանդույթներով և նույնիսկ խոսակցականով: Գտնվելով նախկին Իջևանի ու Նոյեմբերյանի շրջանների սահմանագլխին, գյուղի խոսակցական բարբառը էապես տարբերվում է թե հարևան Իջևանի, թե Ոսկևանի ենթաշրջանի գյուղերի խոսակցականից... Մյուս կողմից՝ գյուղի շատ տեղանուններ, ավանդույթներ անխախտ գալիս են դարերի խորքից: Կոռաբերդ, Կատարքա, Թագավորանիստ,Ոսկեպար և շատ անուններ հնուց են գալիս, այնքան հնուց, որ 18-19-րդ դարերի ռամիկ գյուղացին ուղղակի չէր կարող նման անուններ մտածել.. ... Կարդալ լրիվ>>
Категория: Մեր գյուղի ավանդույթները | Просмотров: 1076 | Добавил: Har65 | Дата: 23.07.2012 | Комментарии (0)