Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » 2014 Հունվար 6 » Խնամախոսի քար
01:01 Խնամախոսի քար | |
Խնամախոսի քար Գյուղի դեմ-դիմաց, նախկին սովխոզի ֆերմաների մոտ, ճամփեզրին մի մեծ սալաքար կար, այքան մեծ, որ մի քանի հոգի հանգիստ կարող էին նստել նրա վրա։ Ու այդպես էլ կար՝ անցնող - դարձողը, ճամփից հոգնած նստում էին այդ քարին, փոքր ինչ շունչ առնում ու շարունակում իրենց ճամփան․․․ Քարն իր համար սովորական քար էր, այդտեղ եղել էր՝ այդտեղ էլ կար։ Բայց անունն էր անսովոր՝ Խնամխոսի /Խնամախոսի/ քար․․․ Մոտակայքում ոչ տուն կար և ոչ էլ բնակելի շինություն, բայց քարը միշտ եղել էր ու կար և հատուկ անուն ուներ։ Անունն էլ այքան հին, որ ոչ-ոք չգիտեր, թե ով կամ երբ էր անվանակոչել։ Ես իմ պապից եմ լսել, նա էլ՝ իր պապերից։ Հնում, դեռ շատ հնում մեր գյուղում և երևի նաև շատ այլ հայկական բնակավայրերում մի շատ հետաքրքիր ավանդույթ է եղել։ Յուրաքանչյուր տան մոտ՝ դարպասի հարևանությամբ, երևացող տեղում մեծ սալաքար են տեղադրել։ Անունը եղել է հենց Խնամախոսի քար։ Խնամախոսության գնացող մարդիկ նստել են քարին ու սպասել։ Եթե տանտերը ներս էր հրավիրում հյուրերին, ուրեմն դեմ չէր տվյալ մարդկանց հետ բարեկամություն սկսելու։ Եվ հրավերից հետո սկսվում էր խնամախոսության արարողությունը իր բոլոր կանոններով։ Իսկ եթե խնամախոսներին ներս չէին հրավիրում, պատասխանը պարզ էր և կարիք չկար անտեղի անհարմար խոսակցություն սկսելու․․․ Եվ ոչ էլ վատ զգալու պատճառ կար՝ ճամփից հոգնած նստել եմ, հանգստացել ու շարունակել ճամփաս։ Իսկ վերոհիշյալ քարը երևի նմանության պատճառով ինչ-որ մեկի կողմից ժամանակին կնքվել էր այդպես և մնացել ժողովրդի հիշողության մեջ որպես անցյալի հուշ, հուշ՝ մոռացված ավանդույթի մասին․․․ Հ․Ալավերդյան
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
0
Spam
| |