Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 23 » Վ Ա Ր Դ Ա Վ Ա Ռ
21:44
Վ Ա Ր Դ Ա Վ Ա Ռ
Մեր գյուղի ավանդույթները

 

 

 

 Ոսկեպարն իր հարևան բնակավայրերից շատ հատկանիշներով է առանձնանում՝ սովորույթներով, ավանդույթներով և նույնիսկ խոսակցականով: Գտնվելով նախկին Իջևանի ու Նոյեմբերյանի շրջանների սահմանագլխին, գյուղի խոսակցական բարբառը էապես տարբերվում է թե հարևան Իջևանի, թե Ոսկևանի ենթաշրջանի գյուղերի խոսակցականից... Մյուս կողմից՝ գյուղի շատ տեղանուններ, ավանդույթներ անխախտ գալիս են դարերի խորքից: Կոռաբերդ, Կատարքա, Թագավորանիստ,Ոսկեպար և շատ անուններ հնուց են գալիս, այնքան հնուց, որ 18-19-րդ դարերի ռամիկ գյուղացին ուղղակի չէր կարող նման անուններ մտածել... Այս ամենը խոսում է այն մասին, որ գյուղում մշտապես բնիկ տոհմեր են ապրել, որոնք այդ ամենը անխախտ ձևով հասցրել են մեզ...
 Այս խորագրի տակ մենք նպատակ ենք հետապնդում ներկայացնելու մեր գյուղի ավանդույթները:
 
 
Վ Ա Ր Դ Ա Վ Ա Ռ
 
 
 Ներկայիս Հայաստանի տարածքում Վարդավառը տոնում են հուլիսի ընթացքում՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Նույնիսկ հարևան գյուղերում տոնում են հուլիսի 20-ից հետո՝ կիրակի օրը: Բոլորը տոնում են, իսկ ոսկեպարցու ասես հեչ պետքն էլ չի: Ոսկեպարցին սպասում է այդ տոնի իր ավանդական օրվան՝ նախնիների պատգամած օրը՝ օգոստոսի առաջին կիրակին:
Աշխարհն՝ աշխարհով, ոսկեպարցին՝ իր պապերի պատգամին հավատարիմ: Նախկին խորհրդային տարիներին նույնիսկ շրջկոմի օրակարգի հարց էր դարձել Ոսկեպարի վարդավառի հարցը:
 Ամբողջ շրջանը վարդավառը մի օր էր տոնում, իսկ ոսկեպարցիները՝ ուրիշ օր: Խանգարվում էր շրջանի աշատանքային ռիթմը, ուստի հատուկ որոշում կայացրին գյուղի վարդավառի օրը փոխելու մասին, գործի դրին կուսակցական ու պետական ապարատը՝ որոշումն իրագործելու համար: Սակայն՝ ոսկեպարցին մնաց անդրդվելի... Նույնիսկ անեկդոտ կար այդ մասին, թե՝ դուք մի օր եք տոնում, որ իրար հյուր չգնաք,իսկ մենք առանձին օր ենք տոնում, որ մենք ձեզ հյուր գանք, դուք՝ մեզ... Կատակը՝ կատակ, բայց որ օգոստոսի սկիզբն ավելի հարմար է որպես բերքի տոն նշելու համար՝ դա փաստ է: Որովհետև մեր տարածաշրջանում հենց այդ ժամանակ է լրիվ հասունանում լոլիկը, ձմերուկը, սմբուկը... առանց որոնց անհնար է վարդավառի սեղան գցելը... Իսկ որ վարդավառը բերքի տոն է, դա անվիճելի է:
Կատեգորիա: Մեր գյուղի ավանդույթները | Դիտումներ: 1077 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: vardavar, Վ Ա Ր Դ Ա Վ Ա Ռ, avanduitner, voskepar | - Վարկանիշ -: 4.8/40
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar