Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀՆԱՎԱՅՐԵՐ

Թրահողի գերեզմանոց

 Ոսկեպարի տարածքում շատ հնավայրեր կան, իսկ ավելի շատ՝ վաղ կամ ուշ ժամանակներով թվագրվող գերեզմանոցներ։ Նրանցից շատերը գուցե ճարտարապետական առումով արժեքավոր չեն, սակայն  արժեքավոր են  պատմական առումով։ Յուրաքանչյուր գերեզմանոցի առկայություն ենթադրում է պատմական որևէ ժամանակաշրջանում տվյալ տարածքում բնակավայրի առկայության մասին և հիմնականում բնակավայրի հետքեր կարելի է հայտնաբերել։    Նման հնավայրերի օգնությամբ կարող ենք նաև լույս սփռել գյուղի պատմության տարբեր ժամանակաշրջանների վրա, հասկանալ Ոսկեպար գետի  հովտով մեկ գյուղի տեղաշարժերի ժամանակագչությունը։ Այդ առումով շատ հետաքրքևական է Թրահողի մոտակա բլրի վրա, Ս․Աստվածածին եկեղեցուց ուղիղ գծով մոտ հինգ հարյուր մետր դեպի արևմուտք գտնվող միջնադարյան գերեզմանոցը։  Այնտեղ 18-19- րդ դարերով թվագրվող տապանաքարերի կողքին  հանդիպում են ավելի վաղ ժամանակաշրջանների պատկանող գերեզմաններ՝ թվագրված կամ անթվագիր։ Գերեզմանոցում այժմ էլ պահպանվում են մի քանի խաչքարերի պատվանդաններ, բայց խաչքարերն ավաղ՝  ժամանակին ոչնչացվել են ազերիների վայրագ ձեռքով։      Դա իհարկե եզակի երույթ չէ, որովհետև նախկին Վերին Ոսեպարի ազերիների տների պատերի մեջից հանել ենք շատ խաչքարեր և  այսօր էլ դեռ գտնում ենք։ Բայց արդեն դժվար է ճշտել, թե որը ո"ր գերեզմանոցից են գողացել, թաքցել ու պղծել․․․      Վերադառնալով Թրահողի գերեզմանոցին, կարող եմ վստահաբար ասել,  որ այն թվագրվում է 12-րդից մինչև 19-րդ դարի կեսերը։ Ճիշտ է՝ այսօր խաչքարերը կորսված են, սակայն հայտնի է, որ խաչքարերի կիրառումը որպես տապանաքար կիրառվել է 12- 17-րդ դարերում։ 

Պետք է նշել նաև, որ որոշ տապանաքարեր այքան վարպետորեն են կերտված ու նախշազարդված, որ այսօր էլ՝ ժամանակի ու արտաքին ազդակների կործանարար ազդեցությունից հետո  էլ դեռևս քարարվեստի արժեքավոր նմուշներ են։ Որոշ տապանաքարեր նույնիսկ մշակված են եղել որդան կարմիով և այսօր էլ ակնհայտորեն նկատելի են հետքերը։ Բայց ավաղ՝ դրանք ևս դատապարտված են կործանման, որովհետև այսօր դեռևս չենք գնահատում այդ արժեքները և ոչ էլ կարող ենք պահպանել այն։ 

 

 

 

Հ․Ալավերդյան-

Կատեգորիա: ՀՆԱՎԱՅՐԵՐ | Ավելացրեց: Har65 (26.10.2014)
Դիտումներ: 820 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar