Գրանցում | Մուտք
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորումի մոդերատորը: Har65, Nike  
Форум » ՖՈՐՈՒՄ*ФОРУМ » ՖՈՐՈՒՄ » ԳՐԱԿԱՆ ՈՍԿԵՊԱՐ
ԳՐԱԿԱՆ ՈՍԿԵՊԱՐ
Har65Ամսաթիվ: Երեքշաբթի, 05.06.2012, 00:40 | Գրառում # 1
Գեներալիսսիմուս
Խումբ: Администраторы
Գրառումներ: 1
Կարգավիճակ: Կայքում չէ
Այստեղ կարող եք զետեղել Ձեր գրական ստեղծագործությունները: Ցանկալի է՝ նվիրված մեր բնակավայրին ու նրա մասունքներին:
 
Nike2Ամսաթիվ: Երեքշաբթի, 05.06.2012, 01:20 | Գրառում # 2
Լեյտենանտ
Խումբ: Пользователи
Գրառումներ: 7
Կարգավիճակ: Կայքում չէ


Ձոն
Աստվածածին եկեղեցուն



Ո՞Վ Է ԵՐԿՆԵԼ ՀՐԱՇՔՆ ԱՅՍ
ԵՎ ԱՅՆ ԿՈՉԵԼ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՄԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ
ՏԵՆՉ Է ՏՎԵԼ ԻՐ ՀԱՆՃԱՐԻՆ:

ԵՎ ԱՆԱՆՈՒՆ ՎԱՐՊԵՏԸ ԱՅԴ
ԿՅԱՆՔ Է ՏՎԵԼ ԱՆՁԵՎ ՔԱՐԻՆ,
ՈՐՄԵՐԻ ՄԵՋ ՈԳԻ ԴՐԵԼ,
ԿՈՐՈՎ ՏՎԵԼ ԿԱՄԱՐՆԵՐԻՆ:

ՈՒ ՀՄԱՅՔՈՎ ԻՐ ԱՆՀԱՏՆՈՒՄ՝
ԱՉՔԸ ՀԱՌԱԾ ՍԵԳ ԿԱՏԱՐՔԻՆ,
ԱՍՏԾՈ ՔԱՂՑՐ ԱՉՔԻ ՆՄԱՆ
ՀՍԿԵԼ Է ՄԵԶ ԴԱՐԵՐ ԱՆՔՈՒՆ:

ՈՒ ԹԵ ՓՈՐՁԻ ՈՍՈԽԸ ՆԵՌ
ՊՂԾԵԼ ՀԱՆԿԱՐԾ ՍՈՒՐԲ ՀՈՂԸ ՄԵՐ,
ՈՍՈԽԻՆ՝ԱՀ ՈՒ ՍԱՐՍԱՓ,
ՀԱՅԵՐԻՍ՝ՀՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ՊԱՐԳԵՎԻ:
Կից նյութեր: 6380842.jpg(18.9 Kb)


Գրառումը խմբագրեց Nike - Երեքշաբթի, 05.06.2012, 02:11
 
Nike2Ամսաթիվ: Շաբաթ, 09.06.2012, 02:12 | Գրառում # 3
Լեյտենանտ
Խումբ: Пользователи
Գրառումներ: 7
Կարգավիճակ: Կայքում չէ
ՈՍԿԵՊԱՐ 06.05.1991թ. ՍԵՎ ԱՄՊԵՐ ԵՆ ԻՋԵԼ ՈՍԿԵՊԱՐԻՆ



Խառնվել են իրար չարն ու բարին,
Սև ամպեր են իջել Ոսկեպարին.
Տարին մա՞հ է բերել,թե՞ հաղթություն,
Ու՞մ են մատաղ արել Հարսնաքարին:

Կերպարանքը մահի այլազան է .
Վնգստոցն է հեռվում մարում ,,Ալազանի՛՛,
Բայց թշնամին արնոտ մի գազան է ,
Ունկը սովոր շարիաթ ու ազանի:

Իսկ զինվորը զինյալ նվիրյալ չէ,
Շինարար է , կամ էլ մշակ հողի,
Որ ընկած է հանդում երեք օր ու գիշեր՝
Արդարության սուրը սեպած կողին:

Եվ մետաքսի ճամփան՝բարակ կյանքի թել,
Թե պրկվել է ՝ մեկ է , չի կտրվի,
Ոսկեպարում զոհված թռչնի թևն էլ
Պետք է հաղթանակի հուշաքարին դրվի:

Մարո Երկնափեշյան
Կից նյութեր: 9060454.jpg(96.7 Kb)


Գրառումը խմբագրեց Nike - Շաբաթ, 09.06.2012, 02:25
 
Nike2Ամսաթիվ: Շաբաթ, 09.06.2012, 02:26 | Գրառում # 4
Լեյտենանտ
Խումբ: Пользователи
Գրառումներ: 7
Կարգավիճակ: Կայքում չէ
Այստեղից է սկսվում Ոսկեպարը...

Հայաստան ասելիս աչքերիս առաջ հառնում է մի անկրկնելի տեսարան՝ վեհափառ Արարատը և նրա գեղեցիկ համայնապատկերի վրա՝ Խոր Վիրապը:
Հիրավի այս սքանչելի պատկերն է յուրաքանչյուր հառնող ու մեռնող հայի աչքերում :
Ոսկեպար ասելիս՝ աչքերիս առաջ իր ողջ վեհությամբ ու հպարտությամբ հառնում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այստեղից է սկսվում Ոսկեպարը և այստեղ վերջանում:
Այստեղ են խաչվում բոլոր անցնող ու դարձող ճամփաները: Այս պատկերն է յուրաքանչյուր ոսկեպարցու աչքերի մեջ: Նրա օրհնությամբ է նորածին մանկան ծնունդն ավետվում,
նրա պատկերով են փակվում ոսկեպարցու աչքերը: Նա է դարեր շարունակ ուժ ու զորություն տվել ոսկեպարցուն՝ վաստակելու իր գոյատևելու իրավունքը, նա է ներշնչել մեծ
կամք՝ թուրքի երախում ապրելու համար:
Օտարության մեջ ապրողների համար՝կանչող փարոս է նա՝ հույս ու հավատ ներշնչող ոգի:
Եվ արդ կանգնած է նա դարեր ի վեր և անքուն ժամապահի նման հսկում է գյուղը: Իր պարզ ու անպաճույճ ոճի մեջ կա
մի անիմանալի հմայք: Նա նման է համեստ հայուհու, որի արտաքին ձևերի մեջ բացառվում է ավելորդության ամեն մի
դրսևորում: Սակայն իր լակոնիկ ոճի մեջ նա ավելի գեղեցիկ է և անթաքույց հմայքով գերում է բոլորին:
Իրավ, երբ մտնում ես ներս , զգում ես որ մի ներքին ուժ, թե՞ երկնային, քեզ թև է տալիս ու տանում է վեր...
Դա գերբնականն է՝ հավերժ առեղծվածը...
Ձուլված բնաշխարհի գեղեցիկ համայնապատկերին, թող հավերժի ոսկեպարյան մարգարիտը: Իր գեղեցկությամբ, իր հպարտ ոգով, իր աստվածային օրհնությամբ սեր և խաղա-
ղություն սփռի իր շուրջը և նրա հավերժական հայացքի ներքո խաղաղ ու ներդաշնակ հարատևի բազմաչարչար ժողովուրդը իմ...
 
Nike2Ամսաթիվ: Երեքշաբթի, 12.06.2012, 02:15 | Գրառում # 5
Լեյտենանտ
Խումբ: Пользователи
Գրառումներ: 7
Կարգավիճակ: Կայքում չէ
Ձոն Ոսկեպարին

Բազմել ես դու սեգ լեռների լանջերին
Ու նայում ես հավերժության աչքերին,
Դու հավերժի ճամփորդն ես, խե՛նթ Ոսկեպար,
Իմ փոշոտված, իմ հոշոտված սրբավայր:

Տվել ենք քեզ երազն ու սերը մեր հոգու,
Տվել ենք քեզ ծխանի ծուխ, Ոսկեպար,
Որ հավերժես քո Կատարքա շուքի տակ,
Դարերի մեջ՝ հավերժ հպարտ Ոսկեպար:

Շատ ես տեսել դարերի մեջ դու ավեր,
Սակայն ժպտա՛, հիմա ժպտա անվեհեր,
Խաղաղության աղավնին է տես թառել
Աստվածածին սուրբ տաճարիդ գմբեթին:
 
Nike2Ամսաթիվ: Երեքշաբթի, 19.06.2012, 02:27 | Գրառում # 6
Լեյտենանտ
Խումբ: Пользователи
Գրառումներ: 7
Կարգավիճակ: Կայքում չէ
Լ Ե Ռ Ն Ա Ս Ե Ր

Ոսկեպարում զոհված թռչնի թևն էլ
Պետք է հաղթանակի հուշաքարին դրվի...


Մասիսատենչ թիթեռի պես դու էլ անզոր այրվեցիր,
Քո Մասիսի անշեջ հրում քանի՜,քանիսն այրվեցին,
Ոչ կարեցար հասնել նրան , ոչ՝՝հեռանալ նռանից
Որպես հայոց դատի զինվոր ՝ անզոր ու լուռ գնացիր...


Հարություն Մալինյան՝ ԼԵՌՆԱՍԵՐ մականունով: Այսպես էին անվանում Լճկաձորցի Հարությունին: Իր ԼԵՌՆԱՍԵՐ մակա-
նունը նա ստացել էր ՄԵԾՆ ՇԻՐԱԶԻՑ, ուսանողական տարիներին: Երիտասարդ տարիներին տարվելով Շիրազի հայրենասիրական գաղափարներով,
սկսում է գրել հայրենասիրական բանաստեղծություններ: կորուսյալ հայրենիքի գաղափարը հանգիստ չէր տալիս երիտասարդ Հարությունին:
-ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԵՐԿԵՆՔ ԴԱՇՏԸ ՄԵՐ ՄՇՈ...-շշնջում էր նա վրեժից այրվող շուրթերով: 1988թվականը դարձավ նրա
հայրենասիրական գաղափարների իրականացման սկիզբը: Ժողովրդական ահեղ տարերքը իր գոռ ալիքների մեջ առավ
նաև Հարությունին:Նա գնաց միանալու ՀԱՅՈՑ ԽԵՆԹԵՐԻ այն մեծ բանակին, որ հայոց լեռներում որոնում էին երջանկու-
թյան Բրաբիոն ծաղիկը: Հայոց ֆիդայիների պես նա դեմքը չէր սափրում, իսկ մեքենայի մեջ լցնում էր ներկեր ու վրձիններ՝
իբրև թե նկարիչ է :Այդ ճանապարհով նա փորձում էր քողարկվել խորհրդային բանակի հսկողությունից : Նա միշտ ասում էր ,թե իրեն թուրքի գնդակ
չի կպչի և երբեք չէր թաքնվում: Այդպես էլ եղավ. նա չզոհվեց ոսոխի գնդակից, այլև մեր դարավոր բարեկամի՝ ռուսական բանակի արկի պայթյունից,
Ոսկեպարից շրջկենտրոն տանող արյունոտ ճանապարհին, Հարսնաքար լեռան վրա՝1991 թվականի մայիսի 4-ի արյունոտ լուսաբացին:
Անկատար մնաց նրա նվիրական երազանքը . Նա չտեսավ իր պատանդ Արցախի ազատագրումը, որ շիրազյան նվիրոմով սպասում էր...
 
Nike2Ամսաթիվ: Հինգշաբթի, 26.07.2012, 21:48 | Գրառում # 7
Լեյտենանտ
Խումբ: Пользователи
Գրառումներ: 7
Կարգավիճակ: Կայքում չէ
ՌԱԶՄԱԿԱՆՉ

Կոչնակն է հնչում սուրբ Ազատության,
պապերիս անհագ վրեժն է այրում,
-Օրհնիր՝ ինձ ,մայր իմ, օրհնիր ինձ փութով,
արդ ժամն է հասել, գնում եմ ես էլ:

-Օծիր ինձ մայր իմ քո սուրբ օրհնությամբ,
Արդ ժամն է հասել սուրբ առավոտի,
Քանզի ես որքան քոնն եմ էությամբ,
Նույնքան զավակն եմ իմ հայրենիքի:

Գնում եմ ձուլվեմ վրեժով լցված,
Հայոց խենթերի բանակին այն մեծ,
Որ այս աշխարհի փուշ-տատասկի մեջ
Հոնդերն են փնտրում ԲՐԱԲԻՈՆ ծաղկի:

Գնում եմ ես էլ դառնամ նոր սկիզբ,
Դառնամ մի ալիք կյանքի մեծ ծովի,
Շառաչեմ ինչպես ծովն է շառաչում,
Որ հասու լինի շառաչը ծովի...
 
Nike2Ամսաթիվ: Երեքշաբթի, 05.11.2013, 23:00 | Գրառում # 8
Լեյտենանտ
Խումբ: Пользователи
Գրառումներ: 7
Կարգավիճակ: Կայքում չէ
Ձոն Ոսկեպար գետին
/երգ/



Երբ բարուրի մեջ տաքուկ փաթաթած
Մայրս ինձ անուշ օրոր է ասել,
Մորս ձայնի մեջ քաղցր ու հարազատ
Ոսկեպար գետիս կարկաչն եմ լսել։

կրկներգ- Իմ սիրող սրտի ամեն զարկի հետ
Աղմկիր անզուսպ երակներիս մեջ,
Խառնիր քո երգը արյանս ընթացքին,
Ձուլվիր խենթ հոգուս, իմ հավերժահարս։

Երբ կաղնիները կատարքա լանջին
Խոլ հառաչանքով իրար են փարվել,
Նրանց դարավոր հառաչանքի մեջ
Ոսկեպար գետիս շառաչն եմ լսել։

կրկներգ- Իմ սիրող սրտի ամեն զարկի հետ
Աղմկիր անզուսպ երակներիս մեջ,
Խառնիր քո երգը արյանս ընթացքին,
Ձուլվիր խենթ հոգուս, իմ հավերժահարս։

Երբ մի բուռ դարձած հողս հնամյա
Թուրքի երախում պատառ էր դարձել,
Ոսկեպար գետս նեղ ափերի մեջ
Անզուսպ մոլուցքով ափերն է ծեծել։

կրկներգ- Իմ սիրող սրտի ամեն զարկի հետ
Աղմկիր անզուսպ երակներիս մեջ,
Խառնիր քո երգը արյանս ընթացքին,
Ձուլվիր խենթ հոգուս, իմ հավերժահարս։
Կից նյութեր: 5365225.jpg(251.8 Kb)
 
Форум » ՖՈՐՈՒՄ*ФОРУМ » ՖՈՐՈՒՄ » ԳՐԱԿԱՆ ՈՍԿԵՊԱՐ
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:

ТИЦ и PageRank voskepar.do.am