Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » 2013 Փետրվար 2 » Այստեղից է սկսվում Ոսկեպարը...
01:22 Այստեղից է սկսվում Ոսկեպարը... | |
Այստեղից է սկսվում Ոսկեպարը... Հայաստան ասելիս աչքերիս առաջ հառնում է մի անկրկնելի տեսարան՝ վեհափառ Արարատը և նրա գեղեցիկ համայնապատկերի վրա՝ Խոր Վիրապը: Հիրավի այս սքանչելի պատկերն է յուրաքանչյուր հառնող ու մեռնող հայի աչքերում : Ոսկեպար ասելիս՝ աչքերիս առաջ իր ողջ վեհությամբ ու հպարտությամբ հառնում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այստեղից է սկսվում Ոսկեպարը և այստեղ վերջանում: Այստեղ են խաչվում բոլոր անցնող ու դարձող ճամփաները: Այս պատկերն է յուրաքանչյուր ոսկեպարցու աչքերի մեջ: Նրա օրհնությամբ է նորածին մանկան ծնունդն ավետվում, նրա պատկերով են փակվում ոսկեպարցու աչքերը: Նա է դարեր շարունակ ուժ ու զորություն տվել ոսկեպարցուն՝ վաստակելու իր գոյատևելու իրավունքը, նա է ներշնչել մեծ կամք՝ թուրքի երախում ապրելու համար: Օտարության մեջ ապրողների համար՝կանչող փարոս է նա՝ հույս ու հավատ ներշնչող ոգի: Եվ արդ կանգնած է նա դարեր ի վեր և անքուն ժամապահի նման հսկում է գյուղը: Իր պարզ ու անպաճույճ ոճի մեջ կա մի անիմանալի հմայք: Նա նման է համեստ հայուհու, որի արտաքին ձևերի մեջ բացառվում է ավելորդության ամեն մի դրսևորում: Սակայն իր լակոնիկ ոճի մեջ նա ավելի գեղեցիկ է և անթաքույց հմայքով գերում է բոլորին: Իրավ, երբ մտնում ես ներս , զգում ես որ մի ներքին ուժ, թե՞ երկնային, քեզ թև է տալիս ու տանում է վեր... Դա գերբնականն է՝ հավերժ առեղծվածը... Ձուլված բնաշխարհի գեղեցիկ համայնապատկերին, թող հավերժի ոսկեպարյան մարգարիտը: Իր գեղեցկությամբ, իր հպարտ ոգով, իր աստվածային օրհնությամբ սեր և խաղա- ղություն սփռի իր շուրջը և նրա հավերժական հայացքի ներքո խաղաղ ու ներդաշնակ հարատևի բազմաչարչար ժողովուրդը իմ... | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |