Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 26 » Երբ լրագրողի մոտեցումը անձնական հարաբերություններն են
00:59
Երբ լրագրողի մոտեցումը անձնական հարաբերություններն են
 Մեր կայքում հրապարակած  «Իրականությունը ծուռ հայելու մեջ» հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք համացանցում հաճախակի դարձած ոչ հավաստի տեղեկությունների տարածման մասին, որոնք ավելի շուտ նպաստում են հասարակության մեջ խուճապային տրամադրությունների տարածմանը։ Մասնավորապես հիշատակել էինք վերջերս Բաղանիսի դպրոցում տեղի ունեցած անհեթեթ միջադեպի կապակցությամբ կայքերից մեկում տեղադրված լրատվությանը, որտեղ ներկայացված փաստերը այնքան էլ հիմնավորված չէին, և ամենևին պարտադիր էլ չէր այդ մասին հրապարակային խոսակցություն ծավալելը։ Այսօր արդեն տվյալ լրագրողը, փոխանակ փորձելու հիմնավորելու իր կողմից ներկայացված լրատվության իսկությունը, նոր հոդված է հրապարակել, որտեղ քննարկվող հարցի մասին խոսելու փոխարեն կեղծ ու շինծու հերյուրանքներ է ներկայացնում տողերիս հեղինակի մասին։ Ուստի, որքան էլ որ ինձ հաճելի չէ, ստիպված եմ պատասխանելու նրան։ Պատասխանը նույնությամբ տեղակայել եմ նաև տվյալ կայքի մեկնաբանությունների բաժնում, բայց, քանի որ խիստ կասկածում եմ տվյալ մարդու անաչառությանը և համոզված եմ, որ իմ պատասխանը հեռացվելու է տվյալ կայքի էջերից, այն տեղակայում եմ նաև այստեղ։ Նշեմ նաև, որ մեր նախկին հրապարակման մեջ չէր նշվել ոչ տվյալ կայքի և ոչ էլ հեղինակի անունը,ուղղակի դրա կարիքը չկար, որովհետև մենք խոսում էինք ընդհանուր երևույթի մասին։  Բայց հիմա մի անգամ ևս համոզվում ենք, որ տվյալ լրատվությունը նմանատիպ շատ նյութերի պես զուրկ էր հիմնավորումներից և հեղինակը, իրական կռվաններ չուներ ներկայացնելու, ուստի փորձում է հարցը տեղափոխել անձնական հարաբերությունների հարթակ։ Ահա մեր պատասխանը տվյալ լրագրողին․
 
« Ժողովուրդը պատահականորեն չի ասել․ «Արջը յոթ երգ գիտեր, յոթն էլ տանձի մասին» ։ Ես գրել եմ և հիմա էլ պնդում եմ, որ չի կարելի չհաստատված (չեմ ասում չհերքված, որովհետև չհերքելը դեռևս հաստատել չէ) խոսակցությունները ներկայացնել հասարակությանը և դրանով նպաստել հասարակության մեջ խուճապային տրամադրությունների ձևավորմանը։ Որովհետև լարված իրավիճակում խուճապ տարածելը հեշտ է, իսկ դրա հետագա կանխումը դժվար։ Իսկ դու փոխանակ դրա դեմ փաստարկներ ներկայացնելու, որոնք դժվար թե գտնես, նորից հին ջուրն ես ծեծում։ Նախ ինձ մեղադրում ես անձնական կայք ունենալու մեջ, կարծես թե՝ դա հանցանք է, կամ էլ՝ «Տեսանկյունը» պետական ստատուս ունի։ Շատ էլ թե՝ անունը դրել ես Տավուշի մարզի լրատվական կայք։ Մյուս «մեղադրանքների» մասին․ Նախ՝ դպրոցում զինղեկ նշանակվել եմ շատ էլ օրինական ձևով՝ ծառայել եմ բանակում, ունեմ սպայական կոչում,բարձրագույն կրթություն, մի քանի անգամ մասնակցել եմ ռազմականացված հավաքների և Նոյեբերյանի թերթի խմբագրությությունից Ոսկեպարի դպրոց եմ եկել 1992թ․ հունիսի 1-ին, երբ շատերը խուճապահար փախչում էին սահմանամերձ բնակավայրերից և տաքուկ անկյուն էին փնտրում տարբեր վայրերում։ Ասա որ դա այդպես չէ։ Իսկ այժմ  զինղեկ չեմ, դրա համար չեմ վարձատրվում, այլ ատեստավորված լինելով որպես ռազմագիտության ուսուցիչ՝ ընդամենը վարձատրվում եմ ժամավճարով, մոտ 15000 դրամ։ Ինչ վերաբերվում է մնացյալին․ հարցնում եմ քեզ որպես անաչառ լրագրողի՝ ինրու՞, երբ քո հարազատ քեռորդին՝ Ն․Բեգլարյանը իր կնոջը միջնակարգ կրթությամբ նշանակում էր անգլերենի ուսուցիչ, չէիր ընդվզում, իսկ հիմա, երբ դպրոցի աշխատակիցը համատեղության կարգով մի քանի ժամ տեխնիկական առարկա է դասավանդում, այդքան խիստ ձևով սրտիդ մոտ ես ընդունում․․․ Ասեմ, որ դա ևս օրենքով է։ Ի գիտություն նրանց, ովքեր չգիտեն՝ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում թույլատրվում է նման դեեպքերում մի քանի ժամի համար նոր աշխատող չընդունել, այլ հնարավորության դեպքում բացը լրացնել ներքին ռեսուրսներով։ Ի գիտություն նշեմ նաև, որ իմ ղեկավարման տարիներին ես ոչ մի ոչ մասնագետի դպրոց չեմ ընդունել, որը չեմ կարող ասել քո հարազատի մասին։ Իսկ ինչու՞ քո անաչառությամբ հետամուտ չես լինում այդ հարցում․․․ Որովհետև երևի ձեռնտու չէ՞։ Ինչ վերաբերվում է իմ «ձեռնարկություններին»․․․ Ծիծաղելի է նույնիսկ այդ մասին խոսելը։ Ունեմ սերմազտիչ մեքենա,որը շատերի նման սովխոզից կոպեկներով չեմ սեփականաշնորհել, այլ մաս -մաս գնել ու հավաքել եմ  նաև կերաղաց ունեմ, նորից ինքս եմ սարքել որոնք գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ են կատարում իմ և իմ շրջապատի մարդկանց համար և ի գիտոթյոն նորից չիմացողների՝ գյուղատնտեսական բնույթի աշխատանքները Հայաստանում օրենքով հարկման ենթակա չեն։ Իմաստ չունի անդրադառնալ մնացած «մեղադրանքներին»։ Դրանք բոլորը նման բնույթի են։
Վերջում, նորից անդրադառնալով հոդվածի թեմային՝ գուցե կարդացե՞լ ես քո նախկին ավագ գործընկերոջ մեկնաբանությունը իմ հրապարակման մասին։ Թե՞ քեզ համար այլևս այլակարծություն չկա․․․
Եթե նկատել ես, նա ևս համաձայն է ինձ հետ (և նաև բոլոր նրանք, ովքեր որ այն կարդացել են), որ այսօրվա իրավիճակում չի կարելի չհաստատված տվյալները հրապարակել և նպաստել հասարակության շրջանում խուճապի ձևավորմանը․․․
Իսկ հիմա, եթե սա քո անձնական կայքը չէ, և դու ինքդ քեզ համարում ես անաչառ լրագրող, ապա թող որ իմ այս մեկնաբանությունն արտացոլվի կայքի էջերում և թող, որ ընթերցողը դատի մեր իրավացիության մասին։»
 
  Վերջում ուզում եմ հայցել մեր կայքի ընթերցողների ներողամտությունը, որ ստիպված ենք այսօր նման մանրախնդիր հարցերով ծանրաբեռնել նրանց ուշադրությունը։
   Հարգանքով՝                                                                          Հ․Ալավերդյան
 
Դիտումներ: 1035 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 31 2 3 »
avatar
Պատասխան անդրադարձով ձեր ընդդիմախոսը հաստատել է իր ոչ պրոֆեսիոնալիզմը:
1-1 2-2 3-3
avatar