Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » 2013 Հոկտեմբեր 20 » Երկար սպասված նվեր՝ Ոսկեպարի մանուկներին
15:31 Երկար սպասված նվեր՝ Ոսկեպարի մանուկներին | |
Երկար սպասված նվեր՝ Ոսկեպարի մանուկներին Դպրոցի ողջ կոլեկտիվի, համայնքապետարանիի անդամների, ծնողների ներկայությամբ մանուկ- ների առաջ իր դռները բացեց նախակրթարանը և ոսկեպարցի մանուկները տասնամյակների ընդ- միջումից հետո վերջապես վերստացան նախա- դպրոցական կրթություն ստանալու իրենց իրավունքը... Արդեն երկու տասնամյակից ավելի սահմա- նամերձ Ոսկեպարի մանուկները զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Վերջին նախադպրոցա- կան հաստատությունը՝ մանկապարտեզը, գյուղում գործեց մինչև 90-ականների մար- տական գործողությունների սկիզբը: Հարաբե- րական զինադադարից հետո երկար ժամանակ ոչ պետությունը և ոչ էլ գյուղի հասարակությունը միջոցներ չէին գտնում գյուղում նախադպրոցա- կան կրթության գործընթացը վերականգնելու համար: Տարիներ շարունակ այդ ուղղությամբ արված փորձերն ապարդյուն էին անցնում և ոսկեպարցի մանուկնեը, ճակատագրով դատա- պարտված լինելով ապրելու հակառակորդի նշա- նառության տակ, զրկված էին նաև նախադպրո- ցական կրթություն ստանալու իրենց իրավունքից: Վերջին երկու տարիներին սառույցը կարծես հալվեց: Բնակչության դիմումներին արձագանքեց հանրապե- տության նախագահը և նրա անմիջական հովանա- վորությամբ ու հանձնարարականներով, Տավուշի մարզպետարանի ու Ոսկեպարի գյուղապետարանի միջոցներով վերանորոգվեց դպրոցի տարրական մասնաշենքը և հարմարեցվեց որպես նախակրթա- րան ծառայեցնելու համար: Ստեղծվեցին շենքային նորմալ պայմաններ, կառուցվեց նոր խաղահրապա- րակ և կարծես ոչինչ չէր խանգարում նախակրթա- րանը գործարկելու համար, սակայն նորից էլի ջան- քեր էին պետք ֆինանսական միջոցների ներգրավ- ման համար: Վերջապես այս գործում իր մեծ ներ- դրումն ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարարու- թյունը ի դեմս նախարար Ս.Օհանյանի... Միշտ գարուն է ու գարուն մանուկների աշխարհում.. Այժմ առնվազն մեկ տարի մեր մանուկները կարող են օգտվել նախակրթարանի ծառայությունից,որի համար ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներ- դրել այդ իրոք հայրենանվեր գործում, սկսած հանրա- պետության նախագահից, պաշտպանության նախա- րարից մինչև ծնողներ: Սակայն՝ ի՞նչ կլինի հետո, կկարողանա՞նք հետագայում ևս միջոցներ գտնել գոր- ծը շարունակելու համար... Իմ կարծիքով հենց այսօր- վանից պետք է մտածենք այդ մասին, ուստի ուզում եմ դիմել մեր հասարակության բոլոր այն անդամներին, ում համար թանկ է մեր մանուկների ապագան. բոլոր նրանք, ովքեր կուզեին իրենց համեստ ներդրումը կա- տարել ոսկեպարցի մանուկների նախադպրոցական կրթության գործի շարունակման համար, դա կարող են անել ցանկացած բանկի բաժանմունքում: Ոսկեպարի միջնակարգ դպրոցը ստեղծել է արտաբյուջետային հա- շիվ նախակրթարանի գործունեության ֆինանսավորման համար՝ <<ԱՐԴՇԻՆԻՎԵՍԲԱՆԿ>> հ/հ 2476801656090000: Ցանկացողները կարող են իրենց ներդրումը կատարել կանխիկ կամ անկանխիկ ձևով: Հ.Ալավերդյան | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |