Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 9 » Հայուհի...
15:43
Հայուհի...
Հայուհի...
 
                                       
 
 Երբ արտասանում եմ այս հրաշալի բառը, աչքերիս աոջև իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ հառնում է Հակոբ Հովնաթանյանի «Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը: Այս հայուհու դիմանկարը հիրավի համարվում է հայկական դիմանկարչության գլուխգործոցը: Տաղանդավոր նկարչի վրձնին պատկանող այս կտավը ամենայն համոզմամբ կարող ենք անվանել ,«հայկական Ջոկոնդա,,:
 Չմոռանանք, որ մենք էլ ունենք մեր Ջոկոնդան, և այն ստեղծվել է Հովնաթանյանի անմահ վրնեով», մի աոիթով այսպես է ասել Մարտիրոս Սարյանը:
Այդպես գնահատեցին Հովնաթանյանի անմահ արվեստը նաև ֆրանսիացիները, երբ 1970թ, Փարիզում ցուցադրվում էր հայկական արվեստը: Թե ում համարեցին «հայկական Ջոկոնդա», այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ հայկական ինքնատիպ գեդեցկությունը ցնցեց Փարիզի նրբաճաշակ, արվեստասեր հասարակությանը:
 Իրավ, ինչո՜վ է պակաս հայուհին այդ զոոոգ ու ինքնահավան թվացող իտաւուհուց, որ կարծես աշխարհին նայում է իր գեղեցկության բարձունքից ե ճնշում իր գեղեցկությամբ:
Իսկ հայուհին.. Հայուհին համեստ է ու խոնարհ, նրա դեմքից բարություն է ծորում և չկա չարության ոչ մի նշույլ։  Նրան չի կարելի նայել անպատկառ հայացքով, նրան պետք է նայել այնպես, ինչպես սրբությանն են նայում' մաքուր ու անաղարտ հայացքով:
Նրա ճակատը թեն մասամբ սքողված է ճակատնոցի տակ, բայց կարծես լույս է ճառագում և նույնքան գեղեցիկ է որքան Ջոկոնդայի լայն ու բաց ճակատը: Գեղեցիկ է սևաթույր հոնքերի սլացքը: Իսկ աչքերը ' հայի խոհուն աչքեր են. նրանք չենհմայում այրող կրակով, նրա կրակները անթեղված են կոպերի ներքո' պատրաստ այրվելու միայն նրա համար, ում սիրում է: Նայում ես այդ աչքերին ու ակամայից սուզվում ես երանելի խաղաղության մեջ, քեզ զգում ես ինչպես սեփական օջախի խաղաղ անկյունում:
Իսկ Ջոկոնդաե....
Նրա տիրական հայացքի ներքո մարդ զգում է իրեն ճնշված ու գերված: Նրա հայացքը կարող է փոթորկել ցանկացած մարդու ներքնաշխարհը, այդ հայացքը կարող է պատերազմներ հրահրել ե կործանել շատերին, ինչպես հելենուհի Հեղինեն, որի գեղեցկությունը պատճաո դարձավ Տրոյական մարդակուլ պատերազմին: Հայուհին աշխարհին նայում է հանդարտ հայացքով: Նա չի գոռոզանում իր գեղեցկությամբ, զենք չի դարձնում այն տղամարդու դեմ, և դրանով իսկ ' նա անհամեմատ ավելի բարձր է, ավելի գեղեցիկ:
Քիթը ' հետաքրքիր դաշնություն է կազմում շուրթերի հետ: Ամեն ինչ այնքան բնական է ու ներդաշնակ....Ոչ մի շինծու կամ անբնական գիծ չի խաթարում բնության այս գլուխգործոցը:
Զուսպ շուրթերը նման չեն վարդի թերթերի,ինչպես պոետներն են երգում: Նրանք տարփանք չեն ցուցանում, ինչպես Ջոկոնդայի դեպի վեր թռած շուրթերը, որ արդեն քանի դար տանջում են իրենց առեղծվածային ժպիտով:
Հայուհու շուրթերը զուսպ են, նրանք լուռ են, չեն մատնում ներքին տարերքը: Եվ այդ լռությունը ավելի խոսուն է,քան բարձրագոչ բառերը: Նա աշխարհին ներկայանում է որպես արժանապատիվ կին,որ պատրաստ էիր սերը նվիրել միայն մեկ այրմարդու: Այդպիսին է եղել ու կա հայուհին'ամոթխած,հմայիչ, համեստ ու միաժամանակ' հպարտ ու արժանապատիվ:
 
Դիտումներ: 1971 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar