Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 26 » Հրաժեշտ աշնանը
22:58
Հրաժեշտ աշնանը

  Այսօր Ոսկեպարի  միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հրաժեշտ աշնանը» միջոցառումը։ Այն կազմակերպել էր Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նարինե Ավետիքյանը։ Թեպետ տարեցտարի նվազում է սահմանամերձ գյուղի աշակերտների թիվը, սակայն դա չի խանգարում կազմակերպել մեկը մյուսից հետաքրքիր միջոցառումներ։ Այդ միջոցառւմների մի մասը երեխաների վառ երևակայության արդյունք են։ Իզուր չէ ասված՝ տուր երեխային հնարավորություն և դու կտեսնես նրա երևակայության թռիչքը։ Միջոցառման ընթացքում  երեխաները նախ ուրախացրին իրենց փոքրիկ բեմադրությամբ, ուրախ երգերով ու պարերով, այնուհետև ցուցադրեցին իրենց ձեռքով պատրաստված աշխատանքները։ Այդ աշխատանքներից յուրաքանչյուրն առանձնանում էր ստեղծագործական երևակայությամբ, յորահատուկ գույներով և նյութի ընտրությամբ։ Ստորև ներկայացնում եմ ցուցադրված  աշխատանքների մի մասը, որոնք 4-6 -րդ դասարանի աշակերտների երևակայության արդյունք են։ 

Դիտումներ: 922 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar