Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2016 » Փետրվար » 14 » Ի՜նչ լավ է՝ երազ էր․․․
19:50
Ի՜նչ լավ է՝ երազ էր․․․
Ի՜նչ լավ է՝ երազ էր․․․
 
  Մայր Արաքսի ափին մարդկանց ստվար խմբեր էին հավաքվել։ Սահմանի մյուս կողմից հեռավոր հրետանային համազարկեր էին լսվում, խուլ կրակահերթեր․․․
Հավաքվածները անհանգիստ վիճում էին, գոռում- գոչում, աղմկում․․․
Խմբերից մեկի մեջտեղը մեկը, թևերը թափահարելով, գոռգոռում էր․
- Էս ի՞նչ են անում, նորից ռուսները մեր տունը քանդում են։ Ո՞վ է էդ հողերը պահելու․․․
Մյուս խմբում՝ մեկը մի արկղ էր ճարել, հանպատրաստից ամբիոն սարքել ու ճղճղան ձայնով կանչում էր․
- Էրգիրը էրգիր չի․․․ Մեր էշխանություններն արդեն էրգրի հողերն ու պաշտոնները ծախել պրծել են․․․
Երրորդ խմբում, առանց իրար հերթ տալու, բոլորը խոսում էին։ Լսելի էին միայն խոսքերի պատառիկներ․
-․․․ տնտեսությունը կկործանվի․․․
- ․․․ քրդերը Հայաստանում մեծամասնություն կդառնան․․․
- ․․․ կիսել են արդեն․․․
- Ռուսներին վռնդեցեք․․․․ կկոտորեն․․․
--․․․ եղած փողին եկեղեցիները կվերականգնեն․․․ մենք աղոթողը չենք․․․
Գետի ափին կիպ հավաքված մի խումբ էլ կար, որի մի մասը լողալով գետն էր անցնում, իսկ մնացածները՝ լուռ, լարված հայացքներով ու անհանգիստ դեպի հեռուն էին նայում, ամեն պայթյունի հետ ավելի մոտենալով գետին․․․
Հանկարծ հեռախոսսս զանգեց ու ես վեր թռա քնից․․․
Ի՜նչ լավ է՝ երազ էր․․․․
Դիտումներ: 1037 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar