Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 2 » Իրավիճակը մնում է լարված
23:07
Իրավիճակը մնում է լարված

 Օրվա ընթացքւմ հայ-ազերական սահմանի Կոթի- Ոսկեպար- Բերքաբեր հատվածում հարաբերական անդորր էր տիրում։ Սակայն երեկոյան ժամը 7-ի սահմաններում հակառակորդը սկսեց ակտիվ կրակ վարել տարբեր տեսակի կրակային միջոցներից՝ սկսած խոշոր տրամաչափի գնդացիրներից մինչև ականանետներ և թեթև հրետանի։ Մեր դիրքապահների ակտիվ կրակով մոտ երկու ժամ տևած փոխհրաձգությունից հետո հաջողվեց լռեցնել հակառակորդին Ոսկևան-Ոսկեպար հատվածում։ Մնացած բնակավայրերի ուղղությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հակառակորդի կողմից ակտիվ գնդակոծության էին ենթարկվում Կոթի և Բերքաբեր գյուղերը։ Բնակիչների վկայությամբ Կոթիում հրդեհվել է խոտի դեզ։ Միաժամանակ հակառակորդը կրակ էր վարում ավտոմայրուղու Սարիգյուղ- Ծաղկավան հատվածի ուղղությամբ, որի պատճառով մայրուղին ժամանակավորապես փակ է։ Փոխհրաձգության հետևանքով հրդեհներ է բռնկվել նաև ազերական Կուշչի Այրում և Մազամ բնակավաիրերում։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների մեր կողմից մարդկային կորուստներ չկան։ Այս պահի դրությամբ դեռևս ստեպ-ստեպ հնչում են կրակահերթեր խոշոր տրամաչափի գնդացիրներից։

Դիտումներ: 619 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar