Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 1 » Լարվածությունը մեծանում է
00:14
Լարվածությունը մեծանում է

 Շփման գծի Կոթի Ոսկեպար- Բերքաբեր հատվածում վերջին օրերին լարվածությունը մեծանում է։ Հակառակորդի կողմից արձակվող ամենօրյա հատուկենտ կրակոցները արդեն վերաճել են ծավալուն գնդակոծությունների։ Երեկ երեկոյան հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից ակտիվ կրակի տակ էր վերցրել սահմանային դիրքերը, որը կասեցվեց մեր սահմանապահների պատասխան գործողություններից հետո։        Սակայն այսօր՝ կեսօրին մոտ հակառակորդը վերսկսեց ակտիվ կրակ վարել Կոթի- Ոսկևան   ուղղությամբ խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից։ Փոխհրաձգությունը երեկոյան կողմ արդեն ընդգրկել էր նաև Բաղանիս- Ոսկեպար- Բերքաբեր ուղղությունները։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետներից շարունակաբար կրակ էր վարում մինչև երկոյան ժամը 22- սահմաններրը։ Այս պահին սահմանի այս հատվածում հարաբերական անդորր է տիրում։ Ըստ բնակիչների վկայությունների Կոթիում վնասվել են բեռնատար ավտոմեքենա և շինությունների տանիքներ։ Մարդկային կորուստներ, փառք Աստծո, չկան։

 

 

Դիտումներ: 671 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar