Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » 2015 Սեպտեմբեր 11 » ԼԵԳԵՆԴԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՈՍԿԵՊԱՐ
20:04 ԼԵԳԵՆԴԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՈՍԿԵՊԱՐ | |
Ֆիլմը նվիրում եմ ա՛յն ոսկեպարցիներին, ովքեր արհամարհելով կյանքի ամեն մի դժվարություն, շարունակում են ապրել այստե՛ղ, ա՛յս հողի վրա, ա՛յն մայրերին, ովքեր արկերի որոտի տակ օրոր են ասում իրենց բալիկներին, ա՛յն պարզ ու հասարակ գյուղացիներին, որոնց համար թանկ է ոսկեպարյան ամեն մի մասունք․․․
Ֆիլմը իրականացվել է ծրագրված սցենարի մեկ երրորդի չափով, այն մնաց անավարտ ինտերնետային ծրագրի խաթարման պատճառով, և եթե այն ինչ-որ չափով չի հանապատասխանում ԼԵԳԵՆԴ իմաստին, ապա միայն այդ պատճառով։
Միջնադարյան բերդի բացառիկ կադրերի համար պարտական եմ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, որի ջանքերով հրատարակվել է <<Ոսկեպարի պատմական հուշարձանները>>
պատկերազարդ բացառիկ գիրքը։
Առաջին իսկ հնարավորության դեպքում ավարտին կհասցնեմ այն։
/ Նինա Ալավերդյան /
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
1
Spam
| |