Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 20 » Միջնադարյան կամուրջներ
15:12
Միջնադարյան կամուրջներ
Միջնադարյան կամուրջներ

Անցի ձորի կամուրջը

Գտնվում է ,,Անցի ձոր,, կոչվող  տարածքում՝  Կոռաբերդից 
իջնող առվակի վրա, 
Ոսկեպար գետի ձախ ափին մոտ։ Փոքր-
ինչ  հեռվից  դիտելիս  չես էլ  կարող  ենթա
դրել,  թե  այնտեղ 
միջնադարյան կամուրջ է թաքնված։ Խորհրդային տարիներին՝
մինչև  ներկայիս  ճանապարհի  կառուցումը նրա վրայով նույ-
նիսկ ավտոտրանսպորտն էր երթևեկում։


                                 Անցի ձորի կամուրջը

   



  Կամուրջը կառուցված է գրեթե նույն աղյուսից, ինչ-որ Բեր-
դագյուղ ամրոցը և ունի մոտ երեք մետր լայնություն։ 
Ինչպես երևում է նկարից՝ խորհրդային ժամանակներում 
նրա վրա գլաքարից պատ են ավելացրել և հարմարեցրել
երջըեկության համար։ Եվ որ հետաքրքիր է՝ ընդամենը սայ-
լերի համար կառուցած միջնադարյան կամուրջը դիմացել է
նաև այդ փորձությանը և անվնաս հասել է մեր օրերը։



 Պատի համար օգտագործված է նմանատիպ շաղախ՝ ինչ-որ
միջ
նադարյան  մնացած  կառույցներում։  Զարմանալի  է, որ 
գտըն
վելով ձորակի վրա, որը պարբերաբար հեղեղվում է սե-
լավա
ջրերով, կամուրջի պատերը գրեթե անվնաս են մնացել։


 
  Կամուրջը սվաղված է եղել կավե շաղախով, որը ևս շատ 
քիչ է տուժել արտաքին միջավայրի ազդեցությունից։

Հ.Ալավերդյան                                                                          
Դիտումներ: 922 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar