Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » Մինսկի Խումբը կարո՞ղ է ապահովել սահմանամերձ շրջանների երեխաների անվտանգ կրթությունը
19:00
Մինսկի Խումբը կարո՞ղ է ապահովել սահմանամերձ շրջանների երեխաների անվտանգ կրթությունը

Փաստեր՝ առանց մեկնաբանության

 Հունվարի 28-ի լույս 29-ի կեսգիշերին մոտ հանկարծակի մարտ բռնկվեց հայ- ազերական շփման գծի Ոսկեպարի հատվածում։ Հակառակորդի կողմից կրակի տակ էին առնվել Ոսկեպարը և գյուղի մատույցների հայկական դիրքերը։ Մեր դիրքապահների պատասխան գործողություններից հետո կրակն ավելի սաստկացավ՝ ընդգրկելով Ոսկևանից մինչև Բերքաբերի մատույցները։ Մոտ մեկ ժամ տևած չափազանց ակտիվ փոխհրաձգությունից հետո հակառակորդը ստիպված էր դադարեցնել կրակը։ Գիշերվա ընթացքում և առավոտյան մինչև ժամը 9․30-ը դեռևս լսելի էին հատուկենտ կրակահերթեր։ 

 Արդեն առավոտյան տարբեր լրատվամիջոցներից տեղեկացանք, որ. «Հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:
Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:»

  Կեսօրից հետո մեկ այլ լրատվամիջոցից իմացանք, որ․ «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հունվարի 29-ին կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը:Դիտարկումը կայացել է ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի եւ Ադրբեջանի Ֆարախլի բնակավայրի ուղղությամբ: Դիտարկումը սկսվել է ժամը 11:29 –ին եւ ավարտվել 11:44-ին: 1800 մետր հեռավորության վրա վիզուալ կոնտակտ է հաստատվել դիտարկման մասնակիցների միջեւ: Դիտարկման ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: Նշենք, որ սկզբում դիտարկումը նախատեսվում էր անցկացնել ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի (Նոյեմբերյանի շրջան) ուսսությամբ, սակայն ադրբեջանական կողմի պահանջով դիտարկման վայրը փոխվել է: Ադրբեջանական կողմը նախկինում էլ տարբեր առիթներով փոփոխել է դիտարկման վայրերը, իսկ երբեմն էլ ընդհանրապես հրաժարվել դրանք անցկացնելուց:» (NEWS.am) 

  Նույն կայքի մեկ այլ հրապարակման մեջ՝ «ՄԽ-ն պետք է ապահովի սահմանամերձ շրջանների երեխաների անվտանգ կրթությունը.Աշոտյան» , ընթերցում ենք հետևյալը․ 

«․․․եթե համանախագահներն ի վիճակի չեն սանձել Ադրբեջանին, ապա պետք է գոնե սահմանամերձ գյուղերի դպրոցներում սովորող երեխաների կրթության հարցը լուծեն, որ դպրոցները չգնդակոծվեն, եւ երեխաները հաճախեն դպրոց:
«Եթե չեք կարողանում սանձել նավթարբուքի մեջ գտնվող մարդուն, գուցե բացառապես կրթության իրավունքով զբաղվեք: Ես էլի դժգոհ եմ Մինսկի խմբի այսպես ասած եռյակի հայտարարությունից: Սակայն վստահ եմ, որ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները շատ լավ գիտեն՝ ով ով է, շատ լավ գիտեն, որ Ալիեւն ընկել է ցեյտնոտի մեջ եւ փորձում է նման վարքականոնային շեղումներով իբր թե վերադարձնել իր դիրքերը բանակցային գործընթացում՝ ցուցադրելով ուժ, որն իրականում ուժ չէ, այլ ղզիկություն այս պարագայում»,- ասաց Արմեն Աշոտյանը։»
   Մնում է ավելացնել միայն, որ հունվարի 29-ին, անվտանդության նկատառումներից ելնելով, ծնողների մեծամասնությունը երեխաներին դպրոց չէին ուղարկել․․․

 

Դիտումներ: 965 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar