Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 11 » Օտարները մեր մասին
23:30 Օտարները մեր մասին | |
Իսպանացի զբոսաշրջիկները Այս հոդվածը հանդիպեց իսպանալեզու մի կայքում: Իսպանացի զբոսաշրջիկները, Թբիլիւսիից Երևան ճանապարհին հայտնվելով մերգյուղի տարածքում, իրենց յուրօրինակ մեկնաբանություններն են ներկայացրել մի քանի լուսանկարների հետ: Զարմանալի է, որ օտարները ևս ահագին տեղեկացված են մեր մասին: Թեկուզ՝ որոշ մեկնաբանություններ հեռու են իրականությունից. նրանց համար Սուրբ Աստվածածին եկեղեցին Սուրբ Մարիամ է, Ժամի Ձոր թաղամասի տները ընկալել են որպես գրավված ադրբեջանական տներ և այլն: Ինչ-որ է. Ներկայացնում եմ հոդվածն ամբողջությամբ՝ ,,Օտարները մեր մասին,, խորագրով: Մի քիչ հետո մենք հասանք մի տեղ, որը կոչվում է Ոսկեպար:Հայաստանյան շրջագայության ընթացքում սա մեր ապրած ամենահետաքրքիր դրվագներից մեկն էր: Մենք քարտեզագրական խառնաշփոթի մեջ ընկանք՝ չիմանալով, թե որտեղ ենք: Մեր ձեռքի գրքույկը մեզ հուշում է, որ մոտեցել ենք ադրբեջանական վերին Ակսիբար գյուղին, սակայն մեր առջև Ոսկեպարն էր:Կողմնորոշիչ GPS-ն անընդհատ շփոթեցնում էր մեզ: Ըստ երեւույթին, յոթերորդ դարի բավարար ուշադրության արժանի հին եկեղեցին պետք է հայտնվեր ճանապարհի ոլորանում: Եվ, իսկապես, այդպես էլ կար: Ոսկեպարի զինվորականները Գյուղը լքված էր/ի նկատի ունեն Ժամի Ձոր թաղամասը/: Խաբին հասկացավ, որ բլուրը ունի ռազմական քողարկման գույն: Ես միշտ մտածում եմ, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ռազմական գույները:Մենք չէինք պատկերացնում, որ դա բանակն էր: Երբ մենք մեքենան կանգնեցրինք որոշ հեռավորության վրա, մենք հասկացանք, որ ինչ - որ մեկը մեզ հետեւում է հեռադիտակով: Եկեղեցի Մենք սկսում են իջնել ու դանդաղ, անվճռական քայլել, , իսկ վերևից մեզ դեռ հետևում էին. Մենք ասում ենք մի քանի հիմար բաներ, ինչպիսիք են՝ «Չեմ կարծում, որ մենք նկարում էինք», բայց չէինք համարձակվում գնալ ավելի արագ: Նրանք բարձր գոռում էին մեր հետևից ,,դավայ,, Դա ռուսերեն խոսք է, որը Խորխեն լավ գիտի, և մենք հանգիստ էինք. Մենք եկել էինք նայելու փոքրիկ Սուրբ Մարիամ եկեղեցին, որում չղջիկներ կային: Եւ տաս րոպե անց ռազմական իրավիճակի մասին տարբեր խոհերով տարված մենք շարժվեցինք դեպի Նոյեմբերյան: 25.08.2011
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |