Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 17 » Ոսկեպարի պատմական հուշարձանները
15:32
Ոսկեպարի պատմական հուշարձանները

Լույս է տեսել

Ոսկեպարի պատմական հուշարձանները
 
         Վերջապես մեր  սեղանին է մի գիրք, որին երկար  են  սպասել ոսկեպարցիները։ Դա Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ   ստեղծված  մի պատկերազարդ գիրք է՝ Ոսկեպարի պատմական  հուշարձանների տըպավորիչ  պատկերներով։      Շատ   ոսկեպարցիներ  են  փորձել  իրականացնել  մի  այդպիսի մտահղացում, բայց միշտ որոշ  հանգամանքներ խանգարել են  իրագործել այն։   Արդեն իսկ  կար մտավախություն,որ այս հրաշալի կառույցների մնացորդները կմնան անհայտ  և հայ մտքի ու հանճարի այս պատառիկները  հասու չեն լինի արվեստասեր հայ հասարակությանը։
 
                       
 
 
      Ապրելով այս չքնաղ բնության գրկում,  ուր իր վեհությամբ իշխում է  Կատարքա սարը, շատ հաճախ չենք նկատում  մեր շուրջը սփռված  պատմական մասունքները։ Այսօր Ոսկեպարը  նման է այն արժանավոր մարդուն,որի մեծությունն ու հոգևոր  գեղեցկությունը չենք գնահատում, քանի նա կա, ապրում է մեր կողքին։ 
 Իսկ հետո,երբ փորձում ենք  վերականգնել այդ հրաշալի մարդու կերպարը, ավա՜ղ,որքան էլ  ջանում ենք,  կերպարը մնում է թերի և անավարտ։
  Սամվել Կարապետյանի և նրա աշխատակազմի ջանքերով լույս ընծայված այս գիրքը մի համարձակ փորձ է անցյալի մշուշի միջից վերականգնելու Ոսկեպարի իրական պատկերը և ժամանակի մոռացումից փրկելուհայ մշակույթի այս նմուշները։ 
                   
 
     
 Հեղինակը մեզ հայտնի է իր  բազում պատկերազարդ գրքերով և "ՎԱՐՁՔ" հանդեսով՝ հայկական ճարտարապետության սքանչելի նմուշների լուսաբանմամբ։
   Որպես հայ մշակույթը սիրող ու գնահատող, մեր խորին երախտագիտությունն ենք  հայտնում Սամվել  Կարապետյանին,  այդ  հայրենանվեր գործի բոլոր մասնակիցներին և  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին այս հրաշալի  նախաձեռնության համար։  Հայրենասեր լինել չի նշանակում միայն զենքը ձեռքին կռվել, նրանց, կատարած տըքնաջան աշխատանքը , ավելի  ճիշտ նվիրումը, հայրենասիրության նույնքան վառ օրինակ է,որքան   մարտադաշտում կռվելը։ 
   Պատմության   քարե   վկաները  պատմում  են ,  որ Ոսկեպար գետի հովիտը եղել է ծաղկուն բնակավայր,սակայն ցավոք պատմիչների  ոչ մի   վկայություն չի պահպանվել այս տարածքի  մասին։ 
     Թե ո՞ր իշխանի ջանքերով է  կառուցվել այս  բերդը, ո՞ր վարպետի  ստեղծագործ միտքն  է  երկնել այս  հիասքանչ խաչքարը, ո՞րճարտարապետն է կառուցել Աստվածածինեկեղեցին։  
 Այստեղ իրենց  ծանրակշիռ խոսքն ունեն ասելու հնագետներն ու պատմաբանները։
 Այսօր մեր փոքրիկ Տրոյան, դիմանալով ժամանակի անողոք ավերմանը համբերտար   սպասում է իր Շլիմանին, այն համառ ու տքնաջան որոնողին,որ մարդկության առաջ կբացի հայոց պատմության
 առեղծվածային էջերից մեկը։
      
                 
 
     
 

Չգիտեմ ինչո՜ւ, դեռ պատանեկիկ,
Համբուրում էի խաչքարերն այնպէ՜ս,
Երբ մայրիկիս հետ ես՝ ոտաբոբիկ՝
Վանքի սարն էի ելնում գառի պէս:



Հիմա էլ սրտանց համբուրում եմ դեռ,
Բայց հիմա գիտեմ, թէ ինչո՛ւ համար.
Ես համբուրում եմ, ո՜վ նախահայրեր,
Քարից լույս կերտող ձեր ձեռքը ճարտար:

Որ վայրի ու բիրտ ժայռերի վրա
Ոգու տարերքն է հրաշագործել,
Եվ համբուրելով սուրբ հետքը նրա՝
Անմահությունն եմ համբուրում ես ձեր…
                                                    Հ․Շիրազ՝  Խաչքարերը

     
     
 
Դիտումներ: 1574 | Ավելացրեց: Nike2 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar