Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 5 » Ոսկեպարում զոհված Վահրամ Աղաբաբյանի հիշատակին
20:13
Ոսկեպարում զոհված Վահրամ Աղաբաբյանի հիշատակին

 

 

Ոսկեպարում դավադրաբար զոհված

Խորհրդային միլիցիայի սերժանտ

ՎԱՀՐԱՄ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ հիշատակին

 

Վարը հողն է արնահունց,

Վերը ՝ երկինքն՝ ունքամած․․․

 

Անդարձության օվկիանում,

Ես արթու՞ն եմ, թէ՞ քնած։

 

Մարտիրոսաց օրհնությամբ ,

Ճամփա ելա առ սկիզբ․․․

 

Արշալույսներս պայծառ,

Վերադարձրեք նորից ինձ։

 

Արալեզները ճերմակ,

Կանչեք հույսի անձավից․․․

 

Վերքս ՝ որդան, վերքս ՝ խաս-

Թող կաղկանձեն իմ ցավից։

 

Խաչս ծանր՝ աստծու բեռ,

Ե՛ս չտարա Գողգոթա․․․

 

Հուդան ինքն էլ լավ գիտեր,

Որ նեռը մեզ չի՛ չի գթա։

 

Ու՞մ փոխարեն ,ինձ ասեք,

Ես դերը այս կստանձնեմ․․․

 

Կտակում եմ ձեզ, ահա,

Մորմոքումի ստանսներ։

 

Ձեր հուշերում ինձ պահեք,

Արևս տամ ապրողաց․․․

 

Երազներով կգամ ետ,

Երազներում ՝ լույս դառած։

                        Մարո Երկնափեշյան -1991թ․

 

Դիտումներ: 660 | Ավելացրեց: Nike | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar