Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 15 » Սահմանամերձ գյուղի անսահման խնդիրները
01:24
Սահմանամերձ գյուղի անսահման խնդիրները
Սահմանամերձ գյուղի անսահման խնդիրները

  Ճակատագրի բերումով Ոսկեպարը  դարեր ի վեր եղել է սահմանամերձ բնակավայր և   Ոսկեպարի պատմությունն առաջին հերթին մաքառումների պատմություն է: ԵՎ համար մեկ խնդիրը գյուղի համար եղել ու մնում է գոյատևումի խնդիրը: Խնդիր, որը միայն զենքով ու պատերազմելով չես լուծի: Ապրելով սահմանի վրա հակառակորդի հրազենի ուղիղ նշանառության տակ պետք է կարողանալ նաև աշխատել, գործել, կառուցել... Մի խոսքով՝ գոյատևել: 
  Իսկ թե ինչ է պետք գոյատևելու համար, ոսկեպարցին վաղուց գիտի, գիտի դարերի իր փորձից... Բայց՝ գիտենալը դեռ քիչ է, որովհետև շատ ու շատ հարցերի լուծման բանալին երբեմն <<յոթ կապանքի տակ է>>, մեզ անհասանելի...
  Այսօր Ոսկեպարն ունի գրեթե բոլոր այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանի շատ բնակավայրերում և դրան գումորած սահնանամերձ բնակավայրին առանձնահատուկ կենսական կարևոր հիմնահարցերը:
  Մինչև 90-ականների պատերազմը Ոսկեպարը մի ծաղկուն բնակավայր էր՝ ողջ աշխարհին հայտնի իր աշխատասեր ու գործունյա զավակներով: Դեռ պատերազմից հետո էլ մի որոշ ժամանակ Հայաստանից դուրս էլ էր հայտնի: Այն աստիճան, որ հասարակ ավտոտեխսպասարկում անցկացնելու համար ոսկեպարցիներից բարձր ,,մուծում,,  էին պահանջում:  Բայց արտագաղթ կոչվածը իր գործը տեսավ և այսօր նախկին համբավից սոսկ հիշողությունն է մնացել և մեր ոսկեպարյան հպարտությունը, որ թույլ չի տալիս մեզ  խոստովանելու իրականությունը...
  Իսկ իրականությունն, իրոք, շատ է տխուր: Մինչ պատերազմը գյուղն ուներ շուրջ 330 տնտեսություն, իսկ այսօր գյուղում հազիվ 160 դուռ է բացվում, որոնց մեծ մասը ծերեր են՝ մի ոտքը... 70-ականներին գյուղի 8-ամյա դպրոցը շուրջ 315 աշակերտ ուներ, իսկ այսօրվա 12-ամյա դպրոցում աշակերտների թիվը 100-ի չի հասնում...
  Տխուր է իհարկե և ցավալի: Ցավալի է նաև, որ գնալով կտրվում է կապը արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ: Բայց, ինչ արած, դա է իրականությունը և ստիպված ենք հաշտվել ու ապրել այդ իրականությամբ: 
  Խնդիրներն իրոք շատ-շատ են, այնքան շատ, որ թվարկելն անգամ անիմաստ է թվում: Բացի այդ՝ թվարկելուց ի՞նչ օգուտ, այդ խնդիրները լուծման կարիք են զգում, որը ոչ մեկ օրվա և ոչ մեկ մարդու գործ է... 
  Եվ ոչ էլ հույս պետք է տածել, որ առկա խնդիրների մասին  խոսելուց հետո որևէ մեկը վերևից կամ ներքևից պիտի գա ու այդ հարցերը շտկի: Չէ՛, ջանըմ, մեր խնդիրները ուրիշը չի գալու լուծի: Հույս չունենաք: Հույսներս մենակ մեր վրա պիտի դնենք, նրանց՝ որ մնացել ենք գյուղում, էն էլ ոչ թե նրա համար ենք մնացել, որ չենք կարողացել գնալ, այլ՝ չենք ուզեցել... 

Դիտումներ: 915 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: tavush, voskepar, armenia axjik. | - Վարկանիշ -: 5.0/36
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0 Spam
1 Har65 • 17:01, 31.07.2013
Երևում է հայերենն անհասանելի աստղ չէ քեզ համար, բայց չգիտես ինչու՝ անգլերեն ու նաև՝ դժվար հասկանալի փոխաբերությամբ...
avatar