Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
01:07 Սուտն էլ պետք է չափավոր լինի | ||
Մամուլի լրաքաղ Սուտն էլ պետք է չափավոր լինի Այն, որ ազերական մամուլը պարբերաբար ստահոդ լուրեր է տարածում հայկական կողմից իբր թե հրադադարի խախտման դեպքերի մասին, իհարկե, նորություն չէ ոչ մեկիս համար։ Հիմնականում չլեսելու ենք տալիս, մեկ-մեկ էլ կարդալով՝ չտեսնելու ենք տալիս․․․ Դե՝ գրում են, թող գրեն, մեկ է, հավատացողն ո՞վ է։ Բայց, ինչպես ասում են, սուտն էլ պետք է մի քիչ չափավոր լինի։ Պարզվում է՝ ապրելով Ոսկեպարում, նշված դիրքերից մի քանի մետր հեռու, այդքան կրակոցների ձայները չենք լսել․․․ Գաղտնիք չէ, որ կրակոցներ լինում են սահմանի վրա ու սովորաբար լսում ու տեսնում ենք, բայց նոյեմբերի 5-ին ու 6-ին գոնե ,,նմուշի համար,, կրակոց չի եղել նշված տարածքում։ Армяне усилили обстрелы позиций ВС АзербайджанаСреда, 06 Нoября 2013 , 13:00 Баку, 09:00 GMTАрмянские вооруженные формирования продолжают обстреливать позиции ВС Азербайджана. Как сообщает AZE.az со ссылкой на пресс-службу Минобороны Азербайджана, 5 и рано утром 6 ноября армянские вооруженные формирования с позиций, расположенных в селе Воскепар Ноемберянского района Республики Армения обстреляли позиции ВС Азербайджана, расположенные на территории села Ашагы Эскипара Газахского района. Էս էլ՝ ազերի ,,քաջ,, զինվորն է, որ իր ,,ավտոմատի հզոր համազարկով ճնշում է մեր դիրքերի կրակը,,։ Բա՜․․․ Հ․Ալավերդյան | ||
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |