Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » 2013 Հոկտեմբեր 27 » Տիգրան Սարգսյան: Դուք հերոսներ եք
02:45 Տիգրան Սարգսյան: Դուք հերոսներ եք | |
Մամուլի լրաքաղ
Ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում
... Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ոսկեպար համայնքը, ուր նա մասնակցել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ կառուցված համայնքի երկհարկանի կենտրոնի բացմանը: Դիմելով համայնքի բնակիչներին Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք ապրում եք այնպիսի մի տարածքում, որտեղ առկա է ամենօրյա վտանգ և մեր բանակի հետ միասին առաջին ճակատում եք: Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Դուք հերոսներ եք»:
Այնուհետև վարչապետը շրջել է համայնքի կենտրոնով և ծանոթացել ստեղծված պայմաններին: Կենտրոնն ունի ակումբային սենյակներ և դահլիճ: Մեկ տարի տևած շինաշխատանքների ընթացքում շենքում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Իրականացվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման ներքին և արտաքին համակարգերի, կեղտաջրերի կուտակման հորի և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Շենքն ապահովված է ջեռուցման համակարգով: Ծրագրով բարեկարգվել և ասֆալտապատվել է նաև համայնքային կենտրոնի տարածքը: Կենտրոնի կառուցման համար ներդրվել է ավելի քան 67 մլն դրամ, որից 3,2 մլն-ը` «Դետրոյթի հայ կանանց ակումբ»-ի կողմից: Կենտրոնին հատկացվել են 716 հազար դրամի արժողության գրասեղաններ, գրապահարաններ, աթոռներ: Ոսկեպարի համայնքային նախկին կենտրոնի վթարային կառույցն ապամոնտաժվել է: Նշենք, որ դեռևս 1998 թվականին ՀՍՆՀ-1 ծրագրով Ոսկեպար գյուղում իրականացվել են խմելու ջրագծի, ջրամբարի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 97 մլն դոլար:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |