Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 6 » Խաղաղ երկինք երեխաներին
15:53
Խաղաղ երկինք երեխաներին
Խաղաղ երկինք երեխաներին

 Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի մեկին Ոսկեպարի միջնակարգ դպրոցի բակում ուրախ աղմուկ էր տիրում:

 
Գյուղի նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի երեխաները հավաքվել էին խմբովի նշելու իրենց տոնը: Մանկական առույգ տրամադրությունը միահյուսվել էր երաժշտության հնչյունների հետ: Այնուհետև պարի խմբակի թոքրիկ սաները հիացմունք պատճառեցին մասնակիցներին:

 Երեխաները տոնական բարձր տրամադրությամբ հեռացան դպրոցի բակից...

  
Դիտումներ: 741 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Խաղաղ, երկինք, Խաղաղ երկինք երեխաներին, երեխաներին | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar