Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 14 » Գավառզին՝ ժայռ-ամրոց
00:48
Գավառզին՝ ժայռ-ամրոց

Կորուսյալ արժեքներ

Գավառզին
  Գավառզին՝ այս անունը գուցե շատերին ոչինչ չի ասում, սակայն, ով գոնե մի անգամ տեսել է այն  կամ լսել է այդ առեղծվածային լեռան մասին, կհասկանա, թե ինչ արժեք ենք մենք թողել թշնամու ճիրաններում: Իսկ այսօր ստիպված միայն հեռվից կարող ենք հիանալ նրա վեհությամբ: Չնայած՝ նա այնքան մոտ է մեզ, բայց նաև անհասանելի...
  Դեռ 19-րդ դարի վերջերին Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանը արձանագրել է.
 <<ԳԱՒԱՐԶԻՆ ԱՄՐՈՑ. Ոսկեպար կամ Ջողազ վտակի ձախ կողմում արձանացած է մի բարձր. միապաղաղ, գորշագոյն, զարմանալի և միանգամայն ահարկու ժայռ, որի արևելեան ստորոտով շինած են հնուց պարիսպ, որի ներսի կողմում կան սենեակներ և խուցեր, որոնցից միոյն մէջ կայ ջրհոր և ջուր: Ժայռիս գագաթն բարձրանալու համար կայ միայն մի դժուարատար, սոսկալի, նեղ, չափազանց զառիվեր, և միանգամայն վտանգաւոր կածան հիւսիսալին կողմից: Գագաթն համարեա՛ թէ հարթակ է մօտ երկու կալաչափ, որի վերայ բուսած են թբլղի, հռմառկի թուփեր, և բռշնի, ջաղանի և վայրի դեղձի ծառեր: Ահա այս է Գաւարզինբերդ հռչակուածն, որի վերայ երկու տեղ շինուած է վիմափոր ջրաւազան, ջուրն բերուած է յիշեալ ջրհորիցն:
  Ժայռիս արևմտեան կողմում, բաւական բարձր երևում է մի մեծ ծակ, որի ետև, ասում են կայ մի մեծագոյն քարայր, որի ճանապարհն անյայտացած է այժմ: Երբեմն երբեմն արծիւներն այրիցս հանում են գորգի և կարպետի փտած կտորներ և ձգում վար:>>
  Ժայռ-ամրոցը, որը ստորոտից 200 մետր ուղղաձիգ դեպի վեր ձգվող ամբողջական զանգված է, ժամանակին եղել է տարածաշրջանի ամենանառիկ ամրոցը: Ասում են՝ այն ստորգետնյա անցուղով կապված է եղել մի քանի կիլոմետր վերևում գտնվող Ականջավոր սար կոչվող  լեռան հետ: Թե ի՞նչ գաղտնիքներ ունի իր մեջ լեռը պահած, այսօր արդեն անհնար է պարզել և մեզ մնում է միայն հեռվից հիանալ նրա վեհությամբ և միայն ենթադրություններ անել... Չնայած՝ նա այնքա՜ն մոտ է, բայց՝ այնքա՜ն հեռու:
 
  
Դիտումներ: 1490 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar