Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18
Միջնադարյան կամուրջներ

 Անանուն կամուրջ գետի միջին հոսանքում, ավտոպարկի մոտ:

 Ոսկեպար  գետի  ողջ երկայնքով՝ միջնադարյան    Բերդագյուղից 
/Ղալա-քյանդ/ մինչև Ս.Աստվածածին  եկեղեին, ինչպես նաև դեպի 
Կիրանցի ձոր և հարակից այլ  տարացքներ այսօր էլ հանդիպում են 
բազմաթիվ  կամուրջների  ավերակներ, որոնցից  շատերը քարե կա-
մարով գետի երկու ափերը կապել են  միմյանց, անցանելի են դարձ-
րել ձորերն ու կիրճերը: Ոսկեպարի հովտում  միջնադարում գործել է 
ճանապարհների  ու կամուրջների մի կուռ համակարգ,որը խոսում է 
հովտի խիտ բնակեցման և կառավարման   կազմակերպված համա-
կարգի առկայության   մասին տվյալ   ժամանակաշրջանում: Դրանց  
մնացորդները հասել են մինչև մեր օրերը, իսկ կամուրջներից մի քա-
նիսը ամբողջական վիճակում են և այսօր էլ օգտագործվում են բնակ-
չության կողմից:
Просмотров: 871 | Добавил: Har65 | Дата: 18.07.2013 | Комментарии (0)