Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » 2013 Հուլիս 18 » Միջնադարյան կամուրջներ
01:05 Միջնադարյան կամուրջներ | |
Միջնադարյան կամուրջներ Անանուն կամուրջ գետի միջին հոսանքում, ավտոպարկի մոտ: Ոսկեպար գետի ողջ երկայնքով՝ միջնադարյան Բերդագյուղից /Ղալա-քյանդ/ մինչև Ս.Աստվածածին եկեղեին, ինչպես նաև դեպի Կիրանցի ձոր և հարակից այլ տարացքներ այսօր էլ հանդիպում են բազմաթիվ կամուրջների ավերակներ, որոնցից շատերը քարե կա- մարով գետի երկու ափերը կապել են միմյանց, անցանելի են դարձ- րել ձորերն ու կիրճերը: Ոսկեպարի հովտում միջնադարում գործել է ճանապարհների ու կամուրջների մի կուռ համակարգ,որը խոսում է հովտի խիտ բնակեցման և կառավարման կազմակերպված համա- կարգի առկայության մասին տվյալ ժամանակաշրջանում: Դրանց մնացորդները հասել են մինչև մեր օրերը, իսկ կամուրջներից մի քա- նիսը ամբողջական վիճակում են և այսօր էլ օգտագործվում են բնակ- չության կողմից: Կամուրջներն ու ճանապարհները նույնիսկ ամենա- դժվարանցանելի տեղանքներում ունեցել են մոտ 2.5 մետր լայնություն, որը բավարար էր սայլերի ու կառքերի անցնե- լու համար:Այսօր էլ որոշ տեղերում պահպանվում են միջ- նադարյան ճանապարհի հատվածներ, որ ձեռքով փորված են լեռնալանջերին,գետի ափերին նկատելի են ճանապարհ- ների հենապատերի հետքերը... Անցի ձորի կամուրջը Գտնվում է ,,Անցի ձոր,, կոչվող տարածքում՝ Կոռաբերդից իջնող առվակի վրա, Ոսկեպար գետի ձախ ափին մոտ։ Փոքր- ինչ հեռվից դիտելիս չես էլ կարող ենթա դրել, թե այնտեղ միջնադարյան կամուրջ է թաքնված։ Խորհրդային տարիներին՝ մինչև ներկայիս ճանապարհի կառուցումը նրա վրայով նույ- նիսկ ավտոտրանսպորտն էր երթևեկում։ Կամուրջը կառուցված է գրեթե նույն աղյուսից, ինչ-որ Բեր- դագյուղ ամրոցը և ունի մոտ երեք մետր լայնություն։ Ինչպես երևում է նկարից՝ խորհրդային ժամանակներում նրա վրա գլաքարից պատ են ավելացրել և հարմարեցրել երջըեկության համար։ Եվ որ հետաքրքիր է՝ ընդամենը սայ- լերի համար կառուցած միջնադարյան կամուրջը դիմացել է նաև այդ փորձությանը և անվնաս հասել է մեր օրերը։ Պատի համար օգտագործված է նմանատիպ շաղախ՝ ինչ-որ միջ նադարյան մնացած կառույցներում։ Զարմանալի է, որ գտըն վելով ձորակի վրա, որը պարբերաբար հեղեղվում է սե- լավա ջրերով, կամուրջի պատերը գրեթե անվնաս են մնացել։ Կամուրջը սվաղված է եղել կավե շաղախով, որը ևս շատ քիչ է տուժել արտաքին միջավայրի ազդեցությունից։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |