
Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
00:29 Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին | |
Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Անհիշելի դարերից ի վեր անլռելի զանգի նման հնչում է բարության պատվիրանը՝ ՄԻ՛ ՍՊԱՆԱՆԵՐ, սակայն ավա՜ղ, երի՛ցս ավաղ, կայենները չանսալով այս պատվիրանին սպանում են, սպանում են, սպանում են․․․ ԻՆՉՈՒ՞․ Հայ մայրիկի հարցը մնում է անպատասխան ։ Ու գործում է չարը, քանզի բարության պատվիրանը անզեն էր, ինչպես որ Աբելն էր անզեն, իսկ սատանայական <<սպանի՛ր>> ցուցումը զինված էր, ինչպես որ Կայենն էր զինված։ Այս խոհերով էլ հայ մայրիկը մոմ է վառում ու հեռանում։ Հայ մայրիկին մարմնավորած Ալվարդ Նասիբյանը առանձնահատուկ հուզմունքով էր կատարում այս պատասխանատու դերը։ Նրանից ետ չէին մնում նաև մյուս աշակերտները՝ Մանե Գևորգյանը, Անի Նասիբյանը, Նարեկ Ստեփանյանը, Աննա Սարատիկյանը և մյուսները։ Երեխաներն իրենց մանկական շուրթերով նզովեցին թուրք մարդասպաններին։ Այնուհետև բոլոր աշակերտներն ու ուսուցիչները մոմ վառեցին՝ խնկարկելով անմեղ զոհերի հոգիների համար։ http://voskeparidproc.do.am/
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |