Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 27

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

 

  << ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ>> ․ Այս խորագիրն էր կրում Հայոց Մեծ եղեռնին նվիրված միջոցառումը Ոսկեպարի միջնակարգ դպրոցում։ Միջոցառումն սկսվեց Հայոց  ածխարհի չքնաղ լուսաբացի պատկերով։ Այնուհետև  մեր տեսադաշտում հայտնվում է հայ մայրիկի լուսեղեն կերպարը՝ մանկիկը գրկին, և առավոտ լուսոյի ներդաշնակությամբ  սկսվում է մի գեղեցիկ մենախոսություն։ Արևագալը ի՞նչ խորհուրդ ունի, ավետու՞մ է, թե՝ գուժում ապակե,- մտորում է նա և աղաչում աստծուն, որ եթե չար բան պիտի կատարվի, ապա իր զոհողությամբ փակվի  ամեն ինչ։  Այնուհետև սկսվում է մայրիկ փիլիսոփայական խոհը բարու և չարի հավերժական պայքարի մասին և ցավով է նշում, որ մարդու երազանքը  կիրականանար, եթե մարդը ապրեցնելու համար մարդուն օգտագործեր նույնքան խելք, որքան գործածել է սպանելու  համար մարդուն։  ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 814 | Добавил: Nike2 | Дата: 28.04.2014 | Комментарии (0)