Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » Հերթական աղմուկը ոչնչից
02:31
Հերթական աղմուկը ոչնչից
Հերթական աղմուկը ոչնչից
 
 Կիրակի առավոտյան՝ ժամը 10-ից 11-ի սահմաններում Ոսկեպարի մոտակայքով ուղղաթիռ անցավ: Կարելի է ասել՝ սահմանին մի քիչ մոտիկ անցավ: Ուղղաթիռը երևի արդեն Ոսկևան գյուղի տարածքում էր, երբ հակառակորդի դիրքերից հատուկենտ կրակոցներ լսվեցին... Ուղղաթիռ էր՝ իր համար թռավ- գնաց: Ճիշտ է՝ մեզ համար արդեն մի քիչ անսովոր երևույթ, իսկ հետո մեզ համար սովորական դարձած հատուկենտ կրակոցներ սահմանի վրա, որոնց արդեն քչերն են ուշադրություն դարձնում...
 Իսկ երեկոյան արդեն ամբողջ հանրապետությունով մեկ սենսացիոն լուր էր պտտվում՝ նախարարի ուղղաթիռի վրա կրակոցներ են արձակել: Եվ իբր՝ դա Ոսկեպար գյուղի բնակիչներն են  հավաստում... Առաջին իսկ պահից ինձ համար պարզ էր, թե որտեղից էր բխում ,,ինֆորմացիան,, և ով կարող էր լինել դրա հեղինակը: Բացելով ,,Առավոտ,,-ի կայքը և մի քանի այլ կայքեր, համոզվեցի, որ դա այդպես Է՝ նույնն էր հեղինակը /որի անունն այստեղ գրել իսկ չեմ ուզում/, նույնը՝ ոճը: ,,Ոսկեպարցիներն ասում են, որ...,, Արդեն որերորդ անգամ տվյալ մարդը հանդես է գալիս ուրիշների անունից անհիմն լուրեր տարածելով և ցավալի է, որ մամուլն անմիջապես տարածում կամ տեղ է տալիս նման հաղորդումներին...
 Կոնկրետ տվյալ դեպքում՝ ոչ մի ոսկեպարցի և ոչ էլ որևէ նոյեմբերյանցի չէր կարող նույնիսկ ենթադրել, որ ուղղաթիռում կարող է նախարար լինել... Այդ մասին իմացանք միայն մամուլի երեկոյան հաղորդումներից: Նույնիսկ հիմա էլ ոչ ոք հաստատ չի կարող ասել՝ ուղղաթիռում նախարար եղել է՞ թե՝ ոչ ... Ուստի օրինական հարց է ծագում. տվյալ վայ լրագրողն ինչու՞ է իր ենթադրությունները փաթաթում սրա-նրա վզին: Իսկ մյուս կողմից՝ եթե նույնիսկ միջադեպը լիներ իրական, արժե՞ր այդ մասին աշխարհով մեկ աղմուկ բարձրացնել: Թե՝ թշնամու ջրաղացին ենք ջուր լցննում:
 Ինչևէ: Ներկայացնում եմ  մի քանի հրապարակումներ այդ մասին, իսկ եզրակացությունները թողնում եմ ընթերցողին:
Հ.Ալավերդյան
  
 
ՊՆ. Անցյալում նախարարի ուղղաթիռի ուղղությամբ կրակ արձակվել է
 
Առավոտվանից, ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 19-ին ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Նոյեմբերյանի զորամաս մեկնող ՀՀ պաշտպանության նախարարի ուղղաթիռի ուղղությամբ, ընդ որում՝ Ոսկեպարի գյուղի բնակիչների հավաստմամբ, իրենք ականատես են եղել վերոնշյալ միջադեպին: Այս մասին գրել է Aravot.am-ը:
 
Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք նման միջադեպ է գրանցվել, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Անկեղծ ասած չեմ կարող ասել, թե արդյո՞ք նախարարի ուղղաթիռի ուղղությամբ կրակ է բացվել, թե՝ ոչ, սակայն միանշանակ կարող եմ հայտարարել, որ ուղղաթիռի վրա գնդակի տեղեր չեն հայտնաբերվել»:
 
Հարցին, թե արդյո՞ք մինչ այս նման նախադեպեր արձանագրվել են, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Հաշվի առնելով այն հանգամաքը, որ նախարարը հաճախ է լինում առաջին գծում, անցյալում նման դեպքեր արձանագրվել են»:                                                                   Աղբյուր` Panorama.am
 

 

Пресс-секретарь Минобороны Армении прокомментировал слухи об обстреле вертолета, на борту которого находился министр

АВТОР  | ДАТА 20 МАЯ 2013, 13:35

 

С утра муссируются сведения о том, что 19 мая о том, что азербайджанские подразделения открыли огонь в направлении летевшего в военную часть Ноемберяна вертолета, на борту которого находился министр обороны Армении Сейран Оганян. По заверению жителей села Воскепар, они стали свидетелями этого инцидента, пишет Aravot.am.

 

Комментируя в беседе с корреспондентом Panorama.am эти сведения, пресс-секретарь министра обороны Армении Арцрун Ованнисян подчеркнул: «Честно говоря, не могу сказать, был ли открыт огонь по вертолету, на борту которого находился министр, но однозначно могу заявить, что на вертолете следов пуль обнаружено не было».

 

В ответ на вопрос о том, были ли зафиксированы подобные инциденты в прошлом, пресс-секретарь подчеркнул: «Учитывая то, что министр часто бывает на передовой линии, подобные инциденты происходили в прошлом».

                                                                                                                                                                                                                          "ЕРКРАМАС”

                                                                                                           а"ЕРКРАМАС”мас

Դիտումներ: 740 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: նախարար, “ЕРКРАМАС”, Ոսկեպար, ուղղաթիռ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar