Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21
Հերթական աղմուկը ոչնչից
 
 Կիրակի առավոտյան՝ ժամը 10-ից 11-ի սահմաններում Ոսկեպարի մոտակայքով ուղղաթիռ անցավ: Կարելի է ասել՝ սահմանին մի քիչ մոտիկ անցավ: Ուղղաթիռը երևի արդեն Ոսկևան գյուղի տարածքում էր, երբ հակառակորդի դիրքերից հատուկենտ կրակոցներ լսվեցին... Ուղղաթիռ էր՝ իր համար թռավ- գնաց: Ճիշտ է՝ մեզ համար արդեն մի քիչ անսովոր երևույթ, իսկ հետո մեզ համար սովորական դարձած հատուկենտ կրակոցներ սահմանի վրա, որոնց արդեն քչերն են ուշադրություն դարձնում...
 Իսկ երեկոյան արդեն ամբողջ հանրապետությունով մեկ սենսացիոն լուր էր պտտվում՝ նախարարի ուղղաթիռի վրա կրակոցներ են արձակել: Եվ իբր՝ դա Ոսկեպար գյուղի բնակիչ ... Կարդալ լրիվ>>
Просмотров: 736 | Добавил: Har65 | Дата: 21.05.2013 | Комментарии (0)