Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
Գլխավոր էջ » 2013 Հուլիս 14 » Հրդեհ սահմանի վրա
12:21 Հրդեհ սահմանի վրա | |
Հրդեհ սահմանի վրա Օրերս հայ-ազերական սահմանի վրա, Ոսկեպարի հարակից տարածքում, մեծածավալ հրդեհ էր բռնկվել: Ադրբեջանական պահակակետերի մոտից ծագած կրակը իր բոցերի մեջ էր առել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող ողջ սահմանային գոտին: Երկու օր շարունակ կրակը լափում էր ամեն ինչ, որը ստեպ-ստեպ ուղեկցվում էր ականների պայթյուններով: Քամու ուղղության փոփոխությունից հետո կրակն սկսեց տարածվել դեպի մեր դիրքերը և ընդամենը մի քանի ժամ անց հասավ Ս.Աստվածածին եկեղեցու տարածք: Հրդեհն արդեն լրջորեն սպառնում էր Ոսկեպարի դաշտերին ու հացահատիկի ցանքատարածություններին: Մի խումբ ոսկեպարցիների և սահմանապահ զինծառայողների ջանքերով կրակը մարվեց եկեղեցու մատույցներում... | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
| |