Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 18 » ԿՈՌԱԲԵՐԴ
19:22
ԿՈՌԱԲԵՐԴ

Վերելքը դեպի Կոռաբերդ թեպետ դժվար ու անմատչելի էր, սակայն այն նման էր ուխտագնացության։ Բերդի ավերակներն էլ նման էին մի սրբավայրի, ուր մեր հերոս նախնիներն են կռվել ու պաշտպանել իրենց հողն ու ընտանիքները վայրագ թշնամիներից։ Դժվար է հավատալ, որ նրանք ամեն օր քայլել են այդ ոտնաչափ կածաններով և ամեն օր կռիվ են տվել ոչ միայն թշնամու հետ, այլև՝ ամեն քայլափոխին սպառնացող ահի ու մահի։ Հաղթահարելով դժվարին վերելքը, ինձ թվում էր մենք քալեցինք ժամանակի միջով, անցանք դարերի միջով՝ դեպ ետ, դեպ ասպետական դարերը․․․Մի անսովոր զգացողությամբ է լցվում հոգիդ երբ արծվային բարձունքից աչքերիդ առջև հառնում է մի անկրկնելի համայնապատկեր, ուր կատրյալ գեղեցկությամբ փայլում է Ջողազի ջրամբարն ու դեպի երկինք հառնած Գվարզինը, Իսկ քիչ այն կողմ, գլուխը Կատարքա փեշին, խաղաղ թիկնել է Ոսկեպարը․․․Թեև մշուշը, հարսնաքողի նման, թեթև շղարշում էր գեղեցկուհու դեմքը, սակայն չէր մթագնում նրա անկրկնելի հմայքն ու հրապույրը, այլև լցնում էր հոգիդ անսովոր սարսուռով ու աստվածային խորհրդավորությամբ․․․ Այնուհետև կիսավեր բերդի պարիսպների տակ մոմեր վառեցինք՝ ի հիշատակ մեր քաջակորով նախապապերի, քանզի մեզ համար սրբություններ են ոչ միայն վանքերն ու խաչքարերը, այլև մեր պատմության հերոսական ոգու վկաները՝ ԱՄՐՈՑՆԵՐԸ․․․

Դիտումներ: 768 | Ավելացրեց: Nike | Տեգեր: միջնադարյան ամրոցի ավերակներ, Ոսկեպար, Կոռաբերդ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar