Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 18

Վերելքը դեպի Կոռաբերդ թեպետ դժվար ու անմատչելի էր, սակայն այն նման էր ուխտագնացության։ Բերդի ավերակներն էլ նման էին մի սրբավայրի, ուր մեր հերոս նախնիներն են կռվել ու պաշտպանել իրենց հողն ու ընտանիքները վայրագ թշնամիներից։ Դժվար է հավատալ, որ նրանք ամեն օր քայլել են այդ ոտնաչափ կածաններով և ամեն օր կռիվ են տվել ոչ միայն թշնամու հետ, այլև՝ ամեն քայլափոխին սպառնացող ահի ու մահի։ Հաղթահարելով դժվարին վերելքը, ինձ թվում էր մենք քալեցինք ժամանակի միջով, անցանք դարերի միջով՝ դեպ ետ, դեպ ասպետական դարերը․․․Մի անսովոր զգացողությամբ է լցվում հոգիդ երբ արծվային բարձունքից աչքերիդ առջև հառնում է մի անկրկնելի համայնապատկեր, ուր կատրյալ գեղեցկությամբ փայլում է Ջողազի ջրամբարն ու դեպի երկինք հառնած Գվարզինը, Իսկ քիչ այն կողմ, գլուխը Կատարքա փեշին, խաղաղ թիկնել է Ոսկեպարը․․․Թեև մշու ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 765 | Добавил: Nike | Дата: 18.03.2017 | Комментарии (0)