Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։
13:36 Մակար | |
ԺԲ. ՆՈՐ-ԿՈՒՆԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Նոր-Պիպիսի արևմտեան կողմում այն սեռի վերայ, որ ընկած է Ոսկե- պար վտակի և Կունէն առուակի մէջ. բնակիչք գաղթած Երևանի Նորք և Կողթ կամ Շամշատին գաւառի Կռզեն գիւղերից. հողն կիսով չափ արքունի. տեղական բերքերն նոյն, օդն կլման և ջուրն ոչ այնքան գովելի՛, երկար կեանք 60––70 տարի, եկեղեցին սուրբ Երրորդութիւն, քահանան գալիս է Ոսկեպար գիւղից: Ծուխ 34, ար. 185, իգ. 156. Սուրբ Աստուածածին մատուռ. Գիւղիցս վերև Կունէն2) առուակի աջ ափի բարձրութեան վերայ. շինուած անտաշ քարով մի կամարի վերայ: Դրան գլխի քարին վերայ. «Թվին ՌՃԽԴ. ես Մէլիք-Շահնազարս… ամուսին Խանզատէն շինե- ցինք սուրբ Աստուածածին ձեռամբ Յակոբին»: Մեծ հան- գստարան շրջապատած է մատրանս շուրջն: Հին Կունէն աւերակ, որ կայ մատրանս հիւսիս-արևմտ- եան հանդէպ առուի ձախ ափին: ––––––––––––––––––––– 1) Վտակիս ջուրն միանում է Աղստևին Ղազախ քաղաքի հանդէպ: Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի Պիպիս կամ Ջողազ անուն. ուխտի օրն է զատիկ օրերն: 2) Խառնուում է Ոսկեպարին:
ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ 1)
Հին-Կունէնից փոքր ինչ վերև, նոյն առուակի ձախ կողմում մի լեռնաբազկի վերայ: Հիմնուած է չորս կամար- ների վերայ, որ ունի մի աւագ խորան (առանց փոքր խո- րանի), չորս լուսամուտ, երկու խորհրդարան, մի կաթու- ղիկէ, մի դուռն արևմտեան կողմից, 10 մետր 25 սանթիմ երկարութիւն, 7 մետր 45 սանթիմ լայնութիւն: Որմերի ներսի երեսներն շինուած են անտաշ, իսկ դրսի երեսներն՝ սրբատաշ քարով: Մենաստանս ունի և գաւիթ, որ կից է իւր արևմտեան կողմին, կառուցեալ ութ կիսասիւների վե- րայ, երկարութիւն (հիւսիսից հարաւ) 10 մետր 40 սանթիմ, լայնութիւն 9 մետր 50 սանթիմ: Գաւթիս դրնագլուխ քա- րի վերայ. «Ի թվին ՈՂԴ. կամաւ բարերարին Աստուծոյ և ողորմութեամբ՝ Աթաբագ ամիր ապսալար Խութլու փուղին (Խութէ ու Բուղին) ես Գրիգոր թոռն Խաչենիսենց ապաւի- նեցայ սուրբ առաքելոյս իմ հալալ արդեամբ և բնակիչք սուրբ ուխտիս ետուն Բ. պատարագ ՛ի տաւնի սուրբ Գրի- գորի գիւտի նշխարացն-. կատարիչքն աւրհնին Աստուծոյ և խափանողքն դատին ՛ի Տէր»: Արտաքուստ տաճարիս հարաւային որմի տակ կայ մի նշանաւոր խաչարձան, որի երկարութիւնն 2 մետր 50 սան- թիմ է (առանց պատուանդանում զետեղուած մասին) լայ- նութիւնն 1 մետր 10 սանթիմ: Խաչարձանիս վերին մա- սումն քանդակուած է Յիսուսի Քրիստոսի պատկերն2), որը բռնուած են երկու հրեշտակներ: Իսկ Յիսուս Քրիստոս բռ- նած է իւր ձեռքում մի թուղթ, որի վերայ քանդակուած է, «Ես եմ լոյս աշխարհի….»: Իսկ ստորին մասում. «Ով քառաթև սուրբ պանծալի, Փրկագործող մարդկան ազգի, ––––––––––––––––––––– 1) Հիւսիսային պատում կայ մի գազտնի պահարան, որի ճանապարհն գաւթի տանեաց վերայովն է: 2) Փորագրուած է պատկերիս կողքերով. «Բանն Հաւր Բարձրեալ անսկզբնական Կարապետին լե՜ր աւգնական»:
Տեսիլ փառաց անճառելի, Գերապայծառ և սխրալի, Յորժամ փայլես ընդ ամպս երկնի, Լե՛ր բարեխաւս Տեառն Յիսուսի, Կարապետին քո աւգնողի, Ալմկանին իւր կենակցի, Եւ զաւակացն գովելի, Համայն ազգացն, որ ՛ի կամս Հաւր ննջեցին»: Խաչարձանիս վերայ փորագրուած են նաև ուրիշ խօս- քեր աւելի խոշոր գրերով, սակայն անընթեռնելի են, քանզի եղծուած են: Մենաստանս ունի ամրոցի նման ամուր պարիսպ՝ շի- նուած լեռնաբազկի դիրքով, որ ձգուած է գրեթէ հիւսի- սից հարաւ և ունի հաստատուն և բարձր բուրգեր: Պար- սպի ներսում կան միաբանից խուցեր, պալատանման բնա- կարաններ, սենեակներ և գոմեր: Վանքիս արևելեան կող- մում, հովտի մէջ կայ, գիւղատեղի, ձիթահանքեր և հին շինութիւններ: Իսկ հարաւ արևմտեան կողմում, ձորի միւս լանջի վերայ, հանգստարան և մի քառաթև և բարձր խաչ, որպիսին տեսանք Խամշի վերքի մօտ:
Կերանց վանք.
Հիմնուած է Առաքելոց վանքից բաւական վերև նոյն վտակի ձախ ափի մօտ: Տաշուած մոխրագոյն քարով շինուած են դռներն և հիմքից բարձր երկու շար քարերով շրջապատն. իսկ մնացեալ բոլոր մասերն շինուած են թրծեալ աղիւսով: Մենաստանս կառուցեալ է երկու սիւների և երկու կիսա- սիւների վերայ, խաչաձև է ներքուստ, բայց եկեղեցու ձև ունի արտաքուստ: Ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, երկու դուռն (հարաւից, արևմուտքից) ութ նեղ և երկար լուսամուտ, մի բարձրագոյն և գեղեցիկ կաթուղիկէ1). 17 մետր 60 սանթիմ երկարութիւն, 12 մետր ––––––––––––––––––––– 1) Կաթուղիկէիս արտաքին երեսն շինուած է մանր և գոյնզգոյն եփած աղիւսներով:
15 սանթիմ լայնութիւն: Բարձրում նկարուած են սրբոց պատկերներ, բայց ոչ հայկական ճաշակով և ոճով, այլ յու- նական. սակայն պատկերների ստորոտում կան հայերէն գրեր, զորս անհնարին եղաւ մեզ կարդալ խիստ հեռաւո- րութեան պատճառաւ: Հիւսիսային փոքր խորանի միջից կայ մի վերելակ, նեղ և մութ սանդուղ, որ տանում է մի գաղ- տնի պահարան: Բեմի դասահայեաց ճակատն չէ շինուած աղիւսով, այլ քա- րերով, որոց վերայ կան նրբագործ քանդակներ, ծաղիկներ և նախշեր. գեղեցկաքանդակ են և դռների սեմերն: Մենաստանս ունի երկու գաւիթ. արևմտեան դրան վերայ եղած գաւիթն շինուած է տաճարիս լայնութեան չափով. իսկ հարաւային դրան վերայ եղածն՝ ըստ երկարու- թեան: Տաճարիս հիւսիային կողման կից կայ մի մատուռ, որի ստորին մասն շինուած է քարով, իսկ վերնամասն՝ աղիւսով: Տաճարիս արևմտեան գաւթից մի քանի քայլ դէպի արևմուտք, երեք կամարի վերայ շինուած է մի ընդարձակ շինութիւն, որ ունի երկու դուռն արևելքից և արևմուտքից: Կարծում ենք թէ սեղանատուն է այս կամ ուսումնարան: Տաճարս ունեցած է քառակուսի ձևով շրջապարիսպ, որ սկսուած է սեղանատուն կարծուած շինութեան հիւսի- սային ժայռից, պատած հարաւային և արևելքից հասցրած նոյն ապառաժ ժայռի ծայրին, որ քանդուած է արդէն: Ունեցած է և սենեակներ և խուցեր, որք աւերուած են այժմ: Տաճարիս հարաւային և արևելեան արտաքին որմերի տակերն լի են գերեզմաններով: Պարսպի շուրջն լի է տնատեղի բակերով. իսկ գիւղիս հանգստարանն գտնուում է հիւսիսային հանդէպ եղած մօտ բլրակի վերայ:
Դեղձնուտի վանք
Հիմնուած է Կերանց վանքի հարաւ-արևելեան կողմի անտառապատ լեռների մէջ: Հարաւային կողմից միանում է
Կունէն վտակի մի այլ առուակ, որի ջրաձորի արևմտեան կողմում բաւական վերև շինուած է Դեղձնուտ անուն վան- քն Դեղձնուտ կոչուած տեղում: Վանքս ամբողջապէս շի- նուած է սրբատաշ քարով, որ գրեթէ ունի Մակարայ վան- քի մեծութիւնը և մի գաւիթ, որ շինուած է շատ յետոյ: Տաճարս ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խոր- հրդարան, մի դուռն արևմտեան կողմից: Գաւթումս ամփո- փուած են մի քանի ննջեցեալներ, սակայն աւելի ուշագրաւ են երկու գեղեցկաքանդակ խաչարձաններն, որոց գեղարուես- տի նրբագործութիւնն ներկայացնում է ժամանակին ճար- տարապետութեան արտափայլումը: Հարկ է յայտնել թէ խախտուած է վանքիս գաւիթն, որի մօտերքում կան գե- րեզմաններ: Սամսոնի վանք. Կառուցեալ է Խնձորկուտի ջրաձորում, մի տափարակ տեղում, անտաշ քարով: Փոքր վանքս, որ ներսից խաչաձև է, ունի կաթուղիկէ, աւերակ խուցեր և հանգստարան: ԺԳ. ՆՈՐ-ՈՍԿԵՊԱՐ (Աքսիպար). Հիմնուած է Կունէն գիւղի հիւսիի-արևմտեան կողմում Ոսկէպար վտակի աջ կող- մի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, ոչ այքան գովելի օդն և կլիման ամրան, երկար կեանք 75 տարի, եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 35, ար. 172, իգ. 121. Հին-Ոսկեպար. Ընդարձակ աւերակ, Նոր-ին հանդէպ, վտակի ձախ կողմումն, որի մէջ կայ կիսաւեր մեծ եկեղեցի և հանգստարան, բաղանիս և փլատակների տակ ծածկուած շէնքեր: Փորուածքներից գտնում են սսկեղէն, արծաթեղէն և պղնձեղէն զարդեր և անօթներ և երկաթեայ խոփ, ձև- իչ, ճամբարակ: Այս տեղից փոխադրուած են Նոր-Ոսկեպարի բնակիչներն. բայց այժմ թրքաբնակ է աւերակս: Աշտարակ. Աւերակ Ոսկեպարիցս վերև կայ մի քարու- կիր բարձր աշտարակ նոյն վտակի ձախ կողմում, որը անուա-
նում են Ղըզ-Ղալա: Մի դիտարան է այս: Ջոխտակ եկեղեցի. Մօտ մղոնաչափ վերև կայ աւե- րակ հայկական գիւղ, հանգստարան և երկու մօտ առ մօտ կիսաւեր եկեղեցիներ: Ահա այս է նոյն անունը կրող աւե- րակն, որ այժմ թրքաբնակ է: Աւերակ Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի կայ Նոր-Ոսկեպարի հիւսիսային հանդէպ վտակի ձախ կողմում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |