Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 8 » Նոր գնդակոծություն
02:23
Նոր գնդակոծություն

Նորից նույն կկուն

 Օգոստոսի 7- ի ուշ երեկոյան՝ ժամը 22,45 -ի սահմաններում ազերական բախտախնդիրները նորից փորձում էին սրել իրավիճակը շփման գծի Ոսկեպարի հատվածում։ Այս անգամ հակառակորդը նշանառության տակ էր առել մայրուղու Ոսկեպար - Բաղանիս հատվածի Ոսկեպարի ս, Աստվածածին եկեղեցու ոլորանը, մասամբ՝ նաև բնակավայրը։

 Դրան ի պատասխան մեր դիրքապահները ստիպված էին դիմել համարժեք գործողությունների։ Մեկ ժամից ավելի տևած փոխհրաձգությունից հետո մազոխիստական տրամաբանությամբ գործող հակառակորդը ստիպված էր տեղի տալ և դադարեցնել կրակը։

 Այս պահին հարաբերական հանգիստը վերականգնված է։ Մայրուղու այս հատվածում անվտանգության նկատառումներով երթևեկությունը կատարվում է Ոսկեպար գյուղով և Հարսնաքարի շրջանցիկ ճանապարհով։

Հ․Ալավերդյան

Դիտումներ: 814 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Նոր գնդակոծություն | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar