Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 02

Ազերական հերթական ագրեսիան

 Հայ-ազերական շփման գծի Ոսկեվան- Ոսկեպար հատվածի բնակչությունը օգօստոսի 2-ի լուսաբացը դիմավորեց հրետանային որոտների ներքո։ Հակառակորդը առավոտյան ժամը 6-ից ազերական Ղուշչի Այրում գյուղի բարձունքից ականանետային կրակ էր տեղում Ոսկեվանի դիրքերի ուղղությամբ։ Մոտ 15 րոպե տևած հրետակոծությունից հետո որոտներն ուղեկցվում էին ավտոմատային և գնդացրային կրակահերթերով։ Գրեթե մեկ ժամ տևած ազերական ագրեսիան դադարեցվեց մեր դիրքերից կիրառված պատասխան կրակից հետո։ Արկեր են պայթել Ոսկևան և Բաղանիս գյուղերի մատույցներում։ Երջանիկ պատահականությամբ մարդկային վնասներ չկան։ < ... Կարդալ լրիվ>>

Просмотров: 754 | Добавил: Har65 | Дата: 02.08.2014 | Комментарии (0)