Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 2 » Որոտներ լուսաբացին
10:32
Որոտներ լուսաբացին

Ազերական հերթական ագրեսիան

 Հայ-ազերական շփման գծի Ոսկեվան- Ոսկեպար հատվածի բնակչությունը օգօստոսի 2-ի լուսաբացը դիմավորեց հրետանային որոտների ներքո։ Հակառակորդը առավոտյան ժամը 6-ից ազերական Ղուշչի Այրում գյուղի բարձունքից ականանետային կրակ էր տեղում Ոսկեվանի դիրքերի ուղղությամբ։ Մոտ 15 րոպե տևած հրետակոծությունից հետո որոտներն ուղեկցվում էին ավտոմատային և գնդացրային կրակահերթերով։ Գրեթե մեկ ժամ տևած ազերական ագրեսիան դադարեցվեց մեր դիրքերից կիրառված պատասխան կրակից հետո։ Արկեր են պայթել Ոսկևան և Բաղանիս գյուղերի մատույցներում։ Երջանիկ պատահականությամբ մարդկային վնասներ չկան։ 

Հ․Ալավերդյան

Դիտումներ: 755 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Որոտներ լուսաբացին | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar