Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 30 » Վերջին զանգի ղողանջները
02:32
Վերջին զանգի ղողանջները
Վերջին զանգի ղողանջները

 Օրերս Ոսկեպարի միջնակարգ դպրոցում տոն էր՝ մեծ հանդիսություն: Գյուղի ողջ հասարակությունը հավաքվել էր դպրոցի դահլիճում բարի երթ մաղթելու դպրոցի շրջանավարտներին դեպի ՄԵԾ ԿՅԱՆՔ: Հերթական անգամ Ոսկեպարում հնչեց դպրոցական Վերջին զանգը և ներկաների սրտերը պարուրեց հուզումնալից բերկրանքով: 


 Ու բեմ բարձրացան նրանք՝ օրվա տասնչորս հերոսները, եկան ապացուցելու ներկաներին, որ պատրաստ են Մեծ Կյանքի ուղեգիր ստանալու...


 Ուրախ երգն ու երաժշտությունը թևածեցին բեմից ու թռան հեռու՝ դեպի սուրբ Կատարքա սարի բարձունքները, դեպի Ոսկեպար գետի բարձրաբերձ ակունքները:
 

 Ահա նրանք՝ մեր փոքրիկ գյուղի ապագան կերտելու պատրաստ պատանիները...


 Աստծո օրհնությունը ձեզ՝ սիրելիներս:
Դիտումներ: 1101 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Ոսկեպար, դպրոց, Վերջին զանգ | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar